Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է Սիրիայից զորքերի դուրսբերման պայմանը
Ֆրանսիան Սիրիայից իր զորքերը դուրս կբերի այն ժամանակ, երբ քաղաքական լուծում կգտնվի: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ լե Դրիանը:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները 2014 թվականից Իրաքում եւ Սիրիայում գործողություններ են իրականացնում ԻՊ-ի դեմ: Սիրիայում գործում են մոտավորապես 2 հազար ամերիկացի զինվորականներ, որոնք «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ միասին տարածքներ են վերահսկում երկրի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում:
«Առկա է մեր ռազմական ներկայությունը Իրաքում, մենք փոքրաթիվ ուժերով ենք ներկա Սիրիայում: Իհարկե, երբ գտնվի քաղաքական լուծում, մենք դուրս կգանք այնտեղից»,-ասել է լե Դրիանը CNews հեռուստաալիքի եթերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: