«Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Սերժ Սարգսյանին` քաղաքական դաշտում ինքնադրսևորման հնարավորություն ընձեռելու համար». Միհրան Հակոբյան

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես տեղեկացրել ենք, գործընկերներիս` Արման Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի և Սամվել Ֆարմանյանի հետ միասին հիմնադրել ենք «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ն և Թերթ.am-ի, «Արմնյուզի» ու «Լավ Ռադիոյի» մեր գործընկերների հետ ամեն ինչ անելու ենք հայկական մեդիադաշտում նոր խոսք բերելու, նոր մշակույթ ձևավորելու համար: Հասարակական-քաղաքական դաշտից հեռանալու միտք չունեմ, բայց գործունեությանս նոր հանգրվանը բարոյական տեսանկյունից ենթադրում է զերծ մնալ կուսակցականությունից:

Շուրջ 12 տարի լինելով ՀՀԿ շարքերում` անչափ մեծ փորձ ու գիտելիքներ եմ ձեռք բերել: Հանրապետականում ձեռք եմ բերել նաև երբեք և ոչ մի գումարով ձեռք չբերվող կապիտալը` մարդկային հարաբերությունների կապիտալը:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանին` այս տարիների ընթացքում քաղաքական դաշտում ինքնադրսևորման հնարավորություն ընձեռելու և վստահության համար:

Քաղաքական նոր շրջափուլում կուսակցական ընկերներիս հաջողություն և տոկունություն եմ մաղթում: Պատիվ ունեմ…»:

https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/10156956401223197

Տեսանյութեր

Լրահոս