
Մարկոս Պիզելին արժանացավ «ՖԱՖ-ի համակրանք» մրցանակին

Երկրպագուների «Առաջին հայկական ճակատի» կողմից անցած տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ամփոփելով տարին՝ ՖԱՖ-ը («Առաջին հայկական ճակատ») մեկ հարկի տակ էր հավաքել երկրպագուներին, ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներին, ինչպես նաև ազգային թիմի նախկին և ներկա ֆուտբոլիստներից մի քանիսին:
Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը` շեշտելով, որ ֆուտբոլի գլխավոր շահառուն երկրպագուն է: «Մեր միասնականությամբ հայկական ֆուտբոլը պետք է հասցնենք նոր բարձունքների»,-ասաց նա:
ՖԱՖ-ի հատուկ մրցանակին արժանացավ Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Արսենալ»-«Ղարաբաղ» խաղի ժամանակ Արցախի դրոշով դաշտ մտած հայ երկրպագուն՝ Սպարտակ Ադամյանը:
ՖԱՖ-ի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի համակրանք» կոչմանն արժանացավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մարկոս Պիզելին: Վերջինս Skype-ի միջոցով Բրազիլիայից ողջունեց երկրպագուներին` մասնավորապես փաստելով. «Միշտ ասել եմ, որ Հայաստանը կարևոր է ինձ համար: Շատ ուրախ եմ մրցանակի համար և ամեն ինչ անելու եմ մարզադաշտում՝ լավ խաղ ցուցադրելու համար»:
First Armenian Front /FAF ultras/ ՖԱՖ-ի երկրպագուները տարվա համակրանք մրցանակը հանձնեցին Մարկոս Պիզզելլինhttps://armenpress.am/arm/news/960235.html
Gepostet von Armenpress am Mittwoch, 9. Januar 2019
Վարվառա Հայրապետյան