Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է Կիմ Չեն Ունի և Թրամփի մուտալուտ հանդիպման մասին

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս։

«ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարների երկրորդ գագաթնաժողովը կկայանա արդեն շատ շուտով եւ կօգնի ամրապնդել խաղաղությունը Կորեական թերակղզում»,- ասել է Մուն Չժե Ինը: Հանրապետության ղեկավարը նաեւ նշել է, որ Հարավային Կորեան ակնկալում է ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկում, իսկ երկրում արդեն պայմաններ են ստեղծված երկու երկրների միջեւ նախագծերի իրացման համար: Նաեւ Մուն Չժե Ինը հույս է հայտնել, որ նոր տարում թերակղզում կշարունակվի հաշտության հասնելու գործընթացը:

Ավելի վաղ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ կայացած հանդիպմանը հավաստել է հանձնառությունը Կորեական թերակղզու միջուկազերծմանը եւ խոստացել է ջանքեր ներդնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումն արդյունավետ դարձնելու համար:

«ԿԺԴՀ-ն այսուհետեւ էլ առաջնորդվելու է Կորեական թերակղզու միջուկազերծման եւ նրա խնդիրները երկխոսության ու խորհդակցությունների ճանապարհով լուծելու սկզբունքով, ինչպես նաեւ ջանքեր կգործադրի, որպեսզի ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների երկրորդ գագաթնաժողովը հասնի այնպիսի արդյունքների, որոնք կողջունի միջազգային հանրակցությունը»,- ասել է Կիմ Չեն Ունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս