Բաժիններ՝

Գերմանիայի երեք օդանավակայանում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել գործադուլի կապակցությամբ

Գերմանիայի երեք օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել անվտանգության ծառայության աշխատողների գործադուլի կապակցությամբ: Այդ մասին ասված է Շտուտգարտի, Քյոլն/Բոննի եւ Դյուսելդորֆի օդանավակայանների մամուլի տեղեկագրում:

Այսպես, Դյուսելդորֆում չեղարկվել են 570 չվերթներից 350-ը, Քյոլն/Բոննում՝ ավելի քան 130-ը: Շտուտգարտի օդանավակայանում կչեղարկվի շուրջ 500 չվերթ: Չվացուցակի այս փոփոխությունները կվերաբերեն մոտավորապես 110 հազար ուղեւորների:

Անվտանգության ծառայության աշխատակիցների գործադուլը կտեւի մինչեւ հունվարի 11-ի ժամը 00:00-ն (Երեւանի ժամանակով 03:00-ը): Ակցիայի մասնակիցների պահանջը աշխատավարձի բարձրացումն է 20 եվրոյով: Ավելի վաղ բողոքի համանման ակցիաներ են տեղի ունեցել Բեռլինի օդանավակայաններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031