Հունվարի լույս 7-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնի սպասարկման տարածքում «Պորշե» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակների գողության դեպք արձանագրվեց։ Խոսքն այս մեքենայի մասին է։ Դեպքի վայրը Մելիք-Ադամյան փողոցում է։ Գողությունը կատարվել է 4-ն անց 50-ի սահմաններում։
Sony Pictures Entertainment ընկերությունը նկարահանելու է Marvel-ի կոմիքսների հիման վրա ստեղծված «Վենոմ» ֆանտաստիկ մարտաֆիլմի շարունակությունը:
Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) հայտարարվել են ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի հանգուցային անվանակարգի մրցանակի անվանակարգորդների անունները:
Կոնստրուկտոր Սուն Չաոյին պաղպաղակի 22 հազար փայտիկ է պահանջվել՝ 10 ամսում «Չինական վիշապ» հեծանիվն ստեղծելու համար։
iPhone XR-ը Apple-ի առավել մեծ ժողովրդավականություն վայելող սմարթֆոնն է դարձել 2018 թվականի նոյեմբերին:
Անհայտ անձինք առեւանգել են նորվեգացի միլիոնատիրոջ կնոջը՝ Աննա Էլիզաբեթ Ֆալկեւիկին եւ 10,3 մլն դոլարի չափով փրկագին են պահանջում կրիպտոարժույթով:
Յուրաքանչյուր մարդ ցանկանում է ունենալ ներդաշնակ անձնական կյանք։
Գույնի ազդեցության մասին հարյուրավոր հետազոտություններ են արվել, որոնք ապացուցում են, որ յուրաքանչյուր երանգ լուսային էլեկտրամագնիսական ալիք է, որն իր մեջ կրում է որոշակի ինֆորմացիա ու էներգիա: Հոգեբանները հայտարարում են, որ ընտրելով այս կամ այն երանգը՝ մարդն անգիտակցաբար ցուցադրում է իր անձնային որակները:
2019 թվականը յուրաքանչյուրիս համար ինչ-որ նոր բան է պատրաստել: Անցած տարին մեկի համար հաջողակ էր, մյուսի համար՝ դժվար: Բնականաբար, այս տարվա ընթացքում նույնպես կլինեն երջանկության ու դժվարությունների պահեր:
Դուք կարող եք կոկորդի ցավը բուժել բնական կերպով, տնային միջոցի օգնությամբ, որից հաջողությամբ օգտվել են մեր նախնիները։
Գազի թանկացումը Հայաստանի համար կարժենա լրացուցիչ շուրջ 30 մլն դոլար։ Դա այն գումարն է, որը պետք է վճարվի ներմուծման գինը 15 դոլարով բարձրացնելու դեպքում։ Անկախ նրանից, թե ով կվճարի այն, գումարը դուրս է գալու Հայաստանից։ Մինչդեռ 30 միլիոնը քիչ ռեսուրս չէ ներքին տնտեսության ու տնտեսական ծրագրերի իրականացման համար։
ԱՄՆ-ի ամենածեր բնակչուհին՝ Լեսլի Բրաունը, հունվարի 8-ին 114 տարեկան հասակում մահացել է Օհայոյի նահանգի Քլիվլենդ-Հայթս քաղաքում:
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները՝ Եվրոպայի հեռարձակողների միությունը (EBU) եւ Իսրայելի KAN հեռարձակման ընկերությունը, ներկայացրել են ապագա ստուգատեսի լոգոտիպը, որը տեղի կունենա մայիսի 14-ից մինչեւ 18-ը Թել Ավիվում:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը կատարել են գերարագ սկզբնական արագությամբ արկերի փորձարկումներ՝ ջանալով ուշադրություն չգրավել դրանց նկատմամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, խոշոր չափերի կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը դեկտեմբերի 8-ին հայտնել է, որ ԱՄՆ-ն տեխնիկական խումբ է ուղարկելու Թուրքիա: Դեմիրը նշել է, որ խմբի հիմնական առաքելությունն է լինելու ներկայացնել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի և ամերիկյան F-35 կործանիչների տեխնիկական անհամատեղելիության փաստարկները և դրանք մեկ համակարգում գործարկելու հնարավոր ռիսկերը:
Համաշխարհային բանկը (ՀԲ) 2019 թվականին համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը 3 տոկոսից մինչեւ 2,9 տոկոս է իջեցրել ուժեղացող ռիսկերի եւ անբարենպստ գործոնների ֆոնին:
«Եթե դու պարտադրում ես, որ բոլորը ՀԴՄ տեղադրեն, նշանակում է՝ պարտադրում ես, որ, օրինակ, Կապանի Անտառաշատ գյուղի որևէ տատիկ, ով խանութում աշխատում և ամիսը 70-80.000 դրամ գումար է վաստակում, պետք է հսկիչ-դրամարկղային մեքենայի համար 160 հազար դրամ վճարի»:
Տավուշի մարզի Բերդ քաղաքի 27-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող Բերդ քաղաքի 39-ամյա բնակիչը երեկ երեկոյան ինքնակամ ներկայացել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին:
Մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) սեփական ալգորիթմով հաշվել է եվրոպական 5 խոշորագույն լիգաների ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը և կազմել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակը 2019թ. հունվարի 7-ի դրությամբ:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը որոշել է 16 միլիարդ իենով (ավելի քան 147 միլոն դոլարով) անմարդաբնակ կղզի գնել երկրի հարավ – արեւմուտքի Կագոսիմայի պրեֆեկտուրայում, որպեսզի այնտեղ տեղափոխի ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիրների տախտակամածային ինքնաթիռների հոծախումբ վարժանքները:
«Յուվենթուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը, ով վարձավճարով հանդես է գալիս «Միլանի» կազմում, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսիում»:
Սույն թվականի հունվարի 9-ին ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունների կապակցությամբ, որի վերջում Սամվել Մայրապետյանի պաշտպանական կողմին հորդորել է այսուհետ ձեռնպահ մնալ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու գործելաոճից:
Անի Սամսոնյանը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «2018 թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել է 31 շինարարության թույլտվություն՝ ժամկետների կոպտագույն խախտումներով։
Մեղուների մարսողական ֆերմենտների ու բույսերի խեժային նյութերի խառնուրդից ձևավորվում է ունիկալ բանաձևով կպչուն նյութ` պրոպոլիս կամ մեղրամոմ:
Տնօրենի փոխանցմամբ՝ պետությունը բյուջեից 212 միլիոն է հատկացնում Բյուրականի աստղադիտարանին, որից 160 միլիոնը աշխատավարձերին է տրամադրվում:
Ստամբուլի «Պերա» գեղարվեստական թանգարանում հայ կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին նվիրված մեծ ցուցահանդես է գործում, որը բացվել էր դեկտեմբերի 12-ին:
«Վերջին ամիսներին ադրբեջանական քարոզչությունը հակահայկական դաշտում բավականին ակտիվացել է։ Կարծում եմ՝ վերջին օրերին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններում ադրբեջանական քարոզչության մասնակցությունը դրա վառ ապացույցներից էր»։
Մետաքսի ճանապարհը պատմական հին ժամանակներից ոչ միայն առեւտրատնտեսական, այլ նաեւ քաղաքական առումով ռազմավարական հատուկ նշանակություն է ունեցել առնչակից երկրների համար:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է հայկական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանությունը փակվելու է: