Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները վաղ առավոտից շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի երկաթգիծը:
Եվրամիությունը կոչ է անում շտապ կարգով նոր նախագահական ընտրություններ անցկացնել Վենեսուելայում:
Փետրվարի 13-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է Արցախի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին:
Հայ արիները Տրնդեզի տոնը նշել են Լոռի բերդի տարածքում՝ Ձորագետ եւ Ուռուտ կիրճերի հատման մասում։
Սիրահարների տոների կապակցությամբ Կոնվերս Բանկը հանդես է գալիս երկու ակցիայով՝ քարտապան հաճախորդներին առաջարկելով սիրելիների համար գնել նվերներ,ինչպես նաև առցանց պատվիրել վճարային քարտ՝ արտոնյալ պայմաններով:
Ուկրաինացի ներդրողը պատրաստակամություն է հայտնել ներդրում կատարել Հայաստանում: Ըստ նախնական ծրագրի՝ վերջինս պատրաստ է թռչնաբուծարան հիմնել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությանը:
«Ներկա կառավարությունը բոլոր մակարդակներում, ցավոք, օրենքի, սահմանադրականության և իրավունքի հետ կարծես թե պրոբլեմ ունի։ Հաճախ չեն ծանոթանում օրենքի կա՛մ Սահմանադրության համապատասխան դրույթին, կա՛մ պատշաճ ձևով չեն իրականացնում իրավական վերլուծություն։ Այս պարագայում մենք արձանագրում ենք, որ հաճախ տեսնում ենք օրենքի և իրավունքի տարակերպ մեկնաբանություններ»:
Իրանը կարող է անսպասելի օգուտ ստանալ Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներից. մի շարք վերլուծաբանների կարծիքով, Վաշինգտոնն ստիպված կլինի առանձին երկրների թույլատրել հետագայում էլ իրանական նավթ գնելեւ դրանով իսկ խուսափել գների կտրուկ բարձրացումից:
Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչությունը կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ օրենսդրության համապատասխանության ստուգումներ է իրականացնելու Հայաստանի տարածքում գործող որոշ վարկային կազմակերպություններում:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի փետրվարի 5-ի հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գին սահմանելու վերաբերյալ հրամանը տարբեր հարկ վճարողների մոտ առաջացրել է տարընթերցումներ, ինչի առնչությամբ, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գինը սահմանվել է 60000 դրամ` ներքոհիշյալ տնտեսվարողների համար.
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ձևավորվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենների խորհուրդը, որը բժշկական հաստատության կորպորատիվ կառավարման նոր ինստիտուտի ներդրման առաջին քայլերից է:
Կերչի նեղուցի իրադրության կապակցությամբ Եվրամիության հակառուսական պատժամիջոցներն ընդունվում են Վաշինգտոնի հզորագույն ճնշմամբ:
«Վերջին տարիներին մեր արտադրողները, երբ որ անցան կամավոր ստանդարտների՝ այսինքն, արտադրողը պետք է ստանդարտ մշակի իր համար ընդունելի տարբերակով, սկսեցին ավելի անորակ ապրանքներ արտադրել: Իհարկե, կան լավ արտադրողներ նույնպես, բայց մեծ մասը գցել է իր արտադրանքի որակը»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
Փետրվարի 12-ի ցերեկը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սպանվածը եղել է Ադրբեջանի քաղաքացի: Միջադեպի առնչությանբ հակասական տեղեկատվություն է հրապարակվել: Ըստ ադրբեջանական կողմի՝ սահմանախախտը փորձել է Իրանի տարածքից մուտք գործել Ադրբեջանի տարածք: Ադրբեջանցի սահմանապահների նախազգուշացումից հետո սահմանախախտը փորձել է հետ շարժվել դեպի Իրանի կողմ, և նրանց արձակած կրակից սպանվել է:
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Ջոնաթան Քոենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ ԱՄՆ-ը հակառուսական պատժամիջոցները կպահպանի այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմը չի վերադարձել Ուկրաինայի կազմ:
Ուզում եմ կրկին անդրադառնալ Հայաստանում կալանքի, դրա կիրառման բացասական պրակտիկայի, ընտրողաբար կիրառելու, կալանքի միջոցով մարդկանց «կոտրելու» հարցին:
Փետրվարի 13-ին, ժամը 09:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լյուքսեմբուրգի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հակառակ իշխող ուժի հնչեցրած մոտեցումներին և հանձնառություններին՝ կառավարության ծրագիրը չի անդրադառնում քաղաքական համակարգի բարեփոխումներին, անմիջական ժողովրդավարությանը, մամուլի և խոսքի ազատությանը, ընտրական համակարգին, սուպերվարչապետության վերացմանը:
Մակեդոնիան կկարողանա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալ հաջորդ տարվա գարնանը, թեեւ դաշինքը ջանում է առավելագույնս արագացնել այդ գործընթացը:
Մոսկվայում ձյան տեղումները փետրվարի 13-ի համար ռեկորդային են դարձել օդերեւութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձել է Արցախի հիմնախնդրին՝ ասելով, թե Բաքուն հավատարիմ է խաղաղ գործընթացին և շարունակում է բանակցությունները Երևանի հետ, սակայն չի բացառում ռազմական սցենարը:
«Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրած դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների:
ԱՄՆ-ի միջուկային զինանոցը, մասնավորապես, մարտագլխիկներն արդիականացման կարիք ունեն:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական գործողություններ՝ Էրեբունիում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատասխան է ուղարկել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նամակին, որում նա քահանայապետին խնդրել էր օժանդակել այդ երկրում «երկխոսությունը դյուրացնելուն»:
Փետրվարի լույս 12-ի գիշերը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Վանաձորի Շիրակի խճուղու տներից մեկում հայտնաբերել ու ձերբակալել են Աղասի Հովհաննիսյանին։ 29-ամյա Հովհաննիսյանը հունվարի 22-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է երեխաներին վերաբերող հարցերը լուսաբանելու վերաբերյալ ձեռնարկ լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։