
Ուկրաինացի ներդրողը պատրաստակամություն է հայտնել ներդրում կատարել Հայաստանում

Ուկրաինացի ներդրողը պատրաստակամություն է հայտնել ներդրում կատարել Հայաստանում: Ըստ նախնական ծրագրի՝ վերջինս պատրաստ է թռչնաբուծարան հիմնել:
Այս մասին փետրվարի 13-ին Գյումրիում կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
«Մեզ հարկավոր է 50 հա հողատարածք, որը պետք է մոտ լինի մայրուղուն, ունենա ջրի, լույսի ու գազի հնարավորություն: Սրանց առկայության պարագայում ներդրումը կարող է կայանալ: Մոտավորապես, 1500 աշխատատեղի մասին է խոսքը, բայց սա դեռ շատ նախնական, և թող որպես խոստում չհնչի»,-նշեց նախարարը՝ տեղեկացնելով, որ խոսքը թռչնաբուծարանի մասին է, որը եվրոպական երկրներին մատակարարում է թռչնամիս:
«Մեծ ընկերություն է ուկրաինական, որը ցանկանում է մեր տարածաշրջան «մուտք գործել» և իր առաջին քայլը անելու հայտ է ներկայացնում մեր երկրում»,- նշեց նախարար! ը:
Արմենուհի Մխոյան