ՀՀ կառավարության կողմից 2018թ. դեկտեմբերի 27-ին ընդունված մի որոշման համաձայն՝ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը սահմանվել էր՝ որպես դրամաշնորհ, և որոշվել էր այն հատկացնել մրցութային ընթացակարգով:
Քանի որ 7-րդ գումարման Ազգային ժողովի նիստում առաջին անգամ եմ հանդես գալիս, նախ թույլ տվեք բոլորիդ շնորհավորել Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ և բեղմնավոր և առաքինի ծառայություն մաղթել Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին:
«Կարծում եմ՝ գործը հասնելու է նրան, որ գյուղացիները փողոցները փակելու են, եթե, իհարկե, մի տարի հետո գյուղերում մարդիկ մնան։ Եթե գյուղոլորտն այսպես անտեսվի, բնական է, ներկրումը կավելանա, և չզարմանաք, որ հաջորդ տարի թուրքական կարտոֆիլ էլ ուտենք»,- շեշետեց Հրաչ Բերբերյանը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ թույլ չի տա ամերիկյան մարդասիրական օգնություն ներկրել Վենեսուելա, քանի որ ԱՄՆ-ը այդ կերպ փորձելու է արդարացնել իր զինված ներխուժումը:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարին կիսվել է 4-րդ մրցաշրջանն անընդմեջ Չեմպիոնների լիգայի հաղթող դառնալու թիմի շանսերի մասին կարծիքով:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնին» չի բավարարում հարցումների նկատմամբ պետական գերատեսչական կառույցների վերաբերմունքը, որն արտահայտվում է լրատվամիջոցների, քաղաքացիների, շահառուների և քաղհասարակության հետ աշխատանքով:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը խստիվ դատապարտել է երեխաներին՝ իբրեւ զինվորների օգտագործումը եւ պահանջել է վերջ դնել «այդ քստմնելի հանցագործությանը»։
«Այսինքն՝ նրանք հստակ ասացին, եթե քարտուղարի հարցում հաշվի չենք նստում իրենց կարծիքի հետ, ապա ստիպված են հայտնել իրենց անվստահությունը։ Եթե պետք է Հայաստանի ներկայացուցիչը կրկին լիներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ապա դրա բոլոր հնարավորությունները կար նոյեմբերին կամ դեկտեմբերին, եթե չեն արել, նշանակում է՝ Հայաստանի ներկայացուցիչն այլևս չի լինի»,- ընդգծեց Արամ Սարգսյանը։
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունում ժխտում են ԱՄՆ-ի հետ գործարքի կնքումը «Հյուսիսային հոսք – 2» գազատարի նախագծի շուրջը՝ ամերիկյան հեղուկացված բնական գազ ձեռք բերելու պատրաստակամության դիմաց:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը խորհրդարանում հարց բարձրացրեց այն մասին, թե արդյոք դատավորները պատասխանատվություն պետք է ունենան, երբ իրենց վճիռներով պայմանավորված ՄԻԵԴ-ի որոշմամբ Հայաստանը ֆինանսական պարտավորությունների մեջ է ընկնում: Պատասխանելով հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խնդրի լուծման բոլոր գաղափարները ենթակա են քննարկման:
Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցությունը կամրապնդեր դիրքերը եւ մեծամասնություն կստանար խորհրդարանում այժմ ընդանուր ընտրությունների անցկացման դեպքում՝ չնայած Brexit-ի հետ կապված անորոշությանը:
Ցանկացած որոշում և գործողություն պետք է իրականացվի Հայաստանի Սահմանադրության և օրենքների խստագույն պահպանմամբ:
Սիրիայի հետ մեր համագործակցության վերաբերյալ պաշտոնական լրահոսում եղել է նշված, որ եղել է գրավոր խնդրանք Սիրիայի իշխանություններից, Սիրիայի դե ֆակտո իշխանություններից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Ռեալ Մադրիդի» պաշտպան Մարսելոն պատասխանել է «Յուվենթուսի» հետաքրքրության մասին հարցին:
ՆԱՏՕ-ն պաշտպանական միջոցների նախապատրաստման է ձեռնամուխ լինում Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի (ՄՓՀՀՊ) գործողության դադարեցման պայմաններում, բայց մտադիր չէ նոր հրթիռներ տեղակայել Եվրոպայում:
«Նույնիսկ ամենաճարտար լեզուն չի կարող քողարկել այն, ինչ ակնհայտ է դառնում աստիճանաբար բոլորի համար՝ հեղափոխույթան օրերին տրված արմատական խոստումների մեծ մասը, որոնք օգտագործվեցին իշխանությունը գրավելու համար, ի սկզբանե սին էին և հիմա նրբորեն դուրս են բերվում շրջանառությունից, իսկ փոխարենը այսօր օրակարգ են բերվում նաև այնպիսի հարցեր, որոնք բոլորովին չեն բխում մեր ազգային շահերից, և վտանգի տակ են դնում նույն իսկ հեղափոխության ժողովրդավարական նվաճումները»։
Իտալիան պահանջում է կարճ ժամկետում նոր նախագահական ընտրություններ անցկացնել Վենեսուելայում:
Փետրվարի 17-19-ին պլանավորված է Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատանքային այցը Ֆրանսիա:
«Մեր հանդիպման ընթացքում կրկին անգամ փաստեցինք բարեկամ երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները և վերահաստատեցինք միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումները»,- եզրափակեց Տոնոյանը:
Փետրվարի 12-ին Իսպանիայի Գերագույն դատարանում սկսվել է դատավարությունը հանուն անկախության կատալոնական շարժման 12 առաջնորդների նկատմամբ, որոնք մեղադրվում են Իսպանիայից անջատվելու շուրջ անօրինական հանրաքվե նախապատրաստելու ու անցկացնելու եւ միակողմանի կարգով անկախություն հռչակելու մեջ:
Եվրամիությունում նախագահող Ռումինիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Թեոդոր Մելեշկանուն հանդես է եկել Եվրոպայում միջուկային հրթիռների տեղակայման դեմ՝ ՄՓՀՀՊ-ից դուրս գալու մտադրության վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հայտարարությունից հետո։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է զինվորականների կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ կառավարության իրականացրած լուրջ փոփոխությունների մասին: Մասնավորապես լուծվել է զինվորական կենսաթոշակառուների բնակարանային խնդիրը: Այս մասին ասաց կառավարության ծրագրի ներկայացմանը Ազգային ժողովի ամբիոնից` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հարցին:
Հայ գրոսմայստերներն ավարտեցին ելույթները Թեհրանի միջազգային մրցաշարում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու այլ քաղաքացու բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը փորձելու է Հայաստանում ներդնել իսպանական պատանեկան ֆուտբոլի մոդելը:
ԱԺ նախկին փոխնախագահ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խելացի չէ չափից ավել վստահել սեփական իմաստությանը։
Փետրվարի 15-17-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ փետրվարի 12-ին կկայանա իր հեռախոսազրույցը ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի հետ, բացառված չէ, որ այսօրվա շփման ընթացքում կքննարկվի Վենեսուելայի թեման։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, սկսվել է «Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանի գործով դատաքննությունը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ տեղի է ունեցել մեկ նիստ: Հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 19-ին: