Կոնվերս Բանկի անակնկալները Սիրահարների տոների կապակցությամբ
Սիրահարների տոների կապակցությամբ Կոնվերս Բանկը հանդես է գալիս երկու ակցիայով՝ քարտապան հաճախորդներին առաջարկելով սիրելիների համար գնել նվերներ,ինչպես նաև առցանց պատվիրել վճարային քարտ՝ արտոնյալ պայմաններով:
Մասնավորապես, մինչև 2019 թվականի փետրվարի 28-ը ներառյալ հաճախորդները կարող են www.conversebank.am կայքի միջոցով առցանց պատվիրել Visa Classic քարտեր և դրանց գործողության ամբողջ ընթացքում չվճարել սպասարկման դիմաց:
Միաժամանակ, մինչև փետրվարի 14-ը ներառյալ կատարելով անկանխիկ գնումներ Բանկի գործընկերների ցանցում, հաճախորդները կստանան գնումի/գնումների գումարի 10 տոկոսի չափով CashBack:
«Կոնվերս Բանկի կողմից հերթական այս լոյալության ակցիայի շրջանակներում հնարավորինս շատ քարտապան հաճախորդներ ներգրավելու և նրանց տոնական տրամադրություն պարգևելու նպատակով ընդլայնել է գործընկերների ցանցը, դրանում ներառելով օծանելիքի, տարաբնույթ նվերների, սուրճի, շոկոլադի,զարդերի վաճառքի մասնագիտացված խանութ-սրահներ»,-ասել են Կոնվերս Բանկում:
Անկանխիկ գնումներից կկուտակվեն Կոնվերս Միավորներ, որոնք հաճախորդները կարող են փոխանակել արժեքավոր նվերներով Բանկի գործընկերների ցանցում:
«Սիրահարների տոներին նվիրված ակցիայի իրականացմամբ Բանկը չի սահմանափակվելու: Առաջիկայում ՝ Կանանց տոների կապակցությամբ, քարտապան հաճախորդների համար Կոնվերս Բանկը հանդես է գալու շահավետ և հետաքրքրիր առաջարկներով»,-եզրափակել են Կոնվերս Բանկում:
CashBack ակցիայի և Visa Classic քարտերի առցանց պատվիրման ակցիայի մանրամասները՝ համապատասխանաբար այս և այս հղումներով: