ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ժամացույցների խանութ-սրահից առերևույթ գողություն կատարած անձանց ինքնությունը։
Փետրվարի 11-14-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում (ՀՌՀ) կազմակերպվել են հանդիպումներ հանրապետական, մայրաքաղաքային, մարզային սփռման արտոնագիր ունեցող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների ղեկավարների, ինչպես նաև Կաբելային Օպերատորների Հայկական Միության վարչության անդամների հետ:
«Գրանդ Հոլդինգը» Հայաստանում առաջինն է արտահանման ծավալներով, վճարած հարկերով, կատարած ներդրումներով և աշխատողների քանակով:
Պակիստանի արտաքին գործերի նախաարությունը կոնսուլտացիաների համար Հնդկաստանից հետ է կանչել իր դեսպանին:
Վրաստանի իշխանությունները կարող են քրեական պատասխանատվություն սահմանել երկրի այնպիսի քարտեզներ կազմելու կամ տարածելու համար, որոնց վրա Վրաստանի կազմում ներառված չեն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքները. համապատասխան օրինագիծը քննարկվում է խորհրդարանում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին հայտարարությանը: Էրդողանը Մակրոնի հայտարարությանը գնահատական է տվել թուրքական լրատվամիջոցի հետ զրույցում։
ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Համացանցում սկսել են ակտիվորեն քննարկել Նիկոլի քաղաքական կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի առաջարկները՝ կիսանախագահական համակարգի անցնելու վերաբերյալ:
Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում 2019 թվականի փետրվարի 17-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունն ընթացել է 5 թեկնածուների միջեւ: Անզիջում ու լարված պայքարում ընդամենը 5 ձայնի առավելությամբ մերձավոր մրցակցին հաղթել է անկուսակցական, Ակունքի գյուղապետարանի աշխատակից Նիկոլա Խաչատրյանը:
Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքներով հաղթել է համայնքի նախկին ղեկավար ՌաՖիկ Անդրեասյանը, ով հոկտեմբերի 10-ին հրաժարական էր ներկայացրել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել նրա հուշաքարին:
Ռազմական գործողությունների վերսկսման վտանգ և եղել է ապրիլի երկրորդ կեսից և ամառվա ընթացքում: Իսկ ո՞վ է ասում, որ գարնան վերջին կամ ամառվա ամիսներին պասիվություն է եղել: Ավելին՝ բացի զրահատեխնիկայի, հրետանու կուտակումներից, հակառակորդը առաջին գիծ էր դուրս բերել նաև ուժային տարբեր կառույցների հատուկ նշանակության ստորաբաժանումներին: Ակտիվություն կամ պասիվություն ասվածը միայն սահմանին կրակոցների առկայությամբ չէ պայմանավորված:
Փետրվարի 17-ին կայացավ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ հավաք-հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ԼԻԳԱՅԻ գործունեության մի շարք սկզբունքներ, ինչպես նաև սահմանվեցին Հայաստանի քաղաքական օրակարգի կարևոր խնդիրների առաջնահերթությունները:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները 2019թ. հունվարի 26-ին այցելություն են կատարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ՝ կապված նույն օրը լուրերով տարածված Մ. Ե.-ի մահվան հանգամանքի հետ:
«Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ, ՌԴ-ում պայուսակների արտադրությամբ զբաղվող «Elmasta» ֆաբրիկայի և հայաստանյան ընկերությունների հետ համագործակցությամբ Հայաստանում կարտադրվեն կաշվե պայուսակներ։
Ավետիք Էլոյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Արման Մարգարյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում: «Բայց ես 35 տարեկան չեմ»,- գրել է նա:
Ուժգին քամին, որի պոռթկումները հասնում էին վայրկյանում մինչեւ 20 մետրի, վերջին մեկ օրում տասնյակ ծառեր է տապալել Մոսկվայի տարբեր շրջաններում:
Հնդիկ չորս զինծառայող, այդ թվում՝ մեկ մայոր է զոհվել Ջամուի եւ Քաշմիրի նահանգում փետրվարի 18-ին զինյալների հետ բախումների ընթացքում:
Հայաստանը պլանավորում է մինչև 2019թ. վերջ կամ 2020թ. սկիզբ ստանալ 4 ռուսական Су-30СМ կործանիչ, իսկ, ընդհանուր առմամբ, Երևանը ցանկանում է գնել 12 այդպիսի կործանիչ:
ԱՄՆ-ը, չնայած «ամերիկյան առաջատարության» վերաբերյալ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարություններին, որը նա արել է Մյունխենի՝ անվտանգությանը նվիրված խորհրդաժողովի ընթացքում, փաստորեն զիջում է իր դիրքերը Ռուսաստանին եւ Չինաստանին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հայաստանի պաշտպանության նախարարության պատվո պահակային վաշտը Աբու Դաբիում դիտարժան ելույթով է հանդես եկել IDEX-2019 ցուցահանդեսի շրջանակներում, որին մասնակցում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
ԿԺԴՀ-ն իր զարգացման մեջ «բեկումնային պատմական պահ» է ապրում երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ գագաթնաժողովի նախաշեմին, որը նախատեսվում է փետրվարի 27-28-ին անցկացնել Հանոյում:
Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակությունը, որին թույլ չի տրվել մտնել Վենեսուելա, փետրվարի 17-ի երեկոյան Iberia ընկերության հետադարձ ավիաչվերթով մեկնել է Մադրիդ:
Ամերիկացի սենատոր Մարկո Ռուբին (հանրապետական, Ֆլորիդայի նահանգից) պնդում է, որ վենեսուելացի զինվորականները ստիպված կլինեն թաքնվել արդարադատությունից, եթե նրանք խանգարեն ԱՄՆ-ի մարդասիրական օգնության առաքմանը Բոլիվարյան Հանրապետություն:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում 2019 թվականի փետրվարի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներով հաղթել է անկուսակցական, վարդենիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը:
Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն, որն իրեն երկրի ժամանակավոր նախագահ է հռչակել, խնդիր է դրել հավաքել մեկ միլիոն կամավորների՝դիմակայելու բանակային ստորաբաժանումներին, որոնք խոչընդոտում են արտասահմանյան օգնության մուտքը երկիր։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 17 ին Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպում է ունեցել Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Համացանցում հետևողականորեն շրջանառվող տեսանյութը հերթական տեղեկատվական հնարքներից է: