Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որում ներկայացվել են Պետական եկամուտների կոմիտեի գործառույթների արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Մինչ քննարկման օրակարգային հարցերին անցնելը՝ վարչապետ Փաշինյանն արել է մի քանի դիտարկումներ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հետ կապված:
Փետրվարի 16-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ աշխատանքային խորհրդակցություն տեղի ունեցավ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման թեմայով։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին ու ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք վերջին օրերին դիտվում էր սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացում: Փետրվարի 16-ի դրությամբ կարելի է փաստել, որ իրավիճակի կայունացման միտումը դեռևս շարունակվում է:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից հերքում են տեղեկություններն այն մասին, որ նախագահը համագործակցում է հայաստանյան կուսակցություններից մեկի հետ:
«Մենք չունենք ոչ նրանց փողերի, ոչ էլ նրանց կարիքը, նրանք մարդիկ են, ովքեր չեն հարգում օրենքը եւ գալով այստեղ՝ թունավորում են մեր համակարգը, փորձում կաշառել մեր քաղաքացիներին»,- Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին հատուկ գործակալ Բրայան Էրլը կրկին անգամ հիշեցնում է՝ ԱՄՆ-ը պատրաստ է իր կողմից բոլոր ջանքերը գործադրել զարգացող երկրներից ապօրինի ձեռքբերված գումարները վերադարձնելու համար:
Փետրվարի 15-ը Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Այդ իսկ պատճառով որոշեցինք անդրադառնալ առողջապահության ոլորտում մի ցավոտ խնդրի։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդում հերթական ստուգատես-հրահանգավորումն է։
Փետրվարի 17-18-ը, 19-ի գիշերը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Ապացույցներ ունի՞, որ նման բաներ է ասում: Չի կարելի, չէ՞: Ախր ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի: Երկրապահ՝ նշանակում է՝ երկիր պահող: Երկրապահը եղել է ու պետք է մնա այս պետության անվտանգության ապահովման ակունքներում»:
Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 15-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Օմանի իր գործընկերոջ՝ Յուսիֆ բին Ալաուի բին Աբդալլահի հետ:
ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան:
Ալավերդու պղնձաձուլական գործարանի թվով 300 աշխատակիցներ երեկ՝ փետրվարի 15-ին, հերթական անգամ փակել էին Երևան-Թբիլիսի երկաթգիծը: Պատճառն այն էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ նրանց հանդիպումը չէր կայացել:
2018թ. Յունիբանկի «վարկային կոնվեյերը» մշակել է սպառողական վարկավորման ավելի քան 470 000 հայտ: Նշված ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 18%-ով:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արցախում փրկարար ծառայության ստեղծման, զարգացման ու կայացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար եւ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ փրկարար ծառայության նախկին ղեկավար Ասլան Գրիգորյանը պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։
ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 15-ին հյուրընկալվել է Պոլսո Հայոց Պատրիարքարանում, հանդիպում ունեցել հայ համայնքի հետ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը առաջին գոլն է խփել նոր ակումբի կազմում:
Գրոսմայստեր Արման Միքայելյանը կես միավորով է հետ Կասպյան գավաթի խաղարկության առաջատարից:
Երիտասարդների ամենասիրելի և սպասված Սուրբ Սարգսի տոնին նվիրված տոնակատարությունները մեկնարկեցին փետրվարի 16-ի վաղ առավոտից Ս.Սարգիս եկեղեցում:
Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ:
Մյունխենում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Ֆիլիպպե Էտիենի հետ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարության ծրագրի քննարկումներում շատ խոսվեց այդ փաստաթղթի տարբեր բաժինների, ուղղությունների, ցուցանիշների մասին: Այդ քննարկումները երկրոդական պլան մղեցին կառավարության ծրագրի գաղափարաբանական, աշխարհայցքային, արժեքային ասպեկտը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 15-ին ընդունել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Արտաշատի բժշկական կենտրոնում (ԲԿ) 3 ամիս անձնակազմն աշխատավարձ չի ստացել: Այս մասին 168.am-ին հայտնեցին աշխատակազմի որոշ անդամներ, որոնց խնդրանքով անունները չենք հրապարակում:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական «Դի ցայտ» շաբաթաթերթին, որում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ միջգերատեսչական համագործակցությունը շարունակվում է։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ տիկին Դալիա Գրիբաուսկայտեին՝ Լիտվայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ։
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02։