Նիկոլայ Պետրոսյանը 2005 թվականին եղել է championat.ru (հետագայում՝ championat.com) կայքի առաջին աշխատակիցը, հետագայում զբաղեցրել է Ռուսաստանի թիվ 1 մարզական մեդիայի նորությունների ծառայության ղեկավարի, այնուհետև՝ գլխավոր խմբագրի պաշտոնները: 2014-2016 թվականներին զբաղեցրել է՝ adidas ԱՊՀ արտաքին կոմունիկացիաների տնօրենի, իսկ 2016-2018 թվականներին՝ bwin Russia միջազագային բուքմեյքերական ընկերության մարքետինգի տնօրենի պաշտոնները: 2018 թվականի հոկտեմբերին նշանակվել է Mail.Ru Group ընկերության կազմի մեջ մտնող կիբերսպորտային ESforce Holding-ի մեդիա տնօրենի պաշտոնը:
Կրթության և գիտության նախարարությունը մտադիր է ուսումնանական նոր տարվա ծրագրում մի շարք առարկաներ բեռնաթափել, քննարկվող առարկաների շարքում նաև շախմատն է
«Եթե գնում ենք այդ ճանապարհով, ապա ունենում ենք այն պատկերը, որ մարդը գնում է աշխատանքի, սակայն արդյունավետ չի աշխատում, չի պատկերացնում իր գործառույթները։ Որպեսզի սոցիալական խնդիրները շատ սուր արտահայտված չլինեն, նախ՝ պետք էր նախադրյալներ ստեղծեին, միանգամից չգնային կրճատումների քայլին, գոնե դրան գնային փուլառփուլ, այլ ոչ թե՝ միանգամից կրճատեին մի քանի հազար մարդու»։
Թուրքիայի Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2018թ․ Թուրքիայում 6 մլրդ 534 մլն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ են կատարվել։ Ընդ որում՝ այդ ներդրումների մեծ մասը` 4 մլրդ 234 միլիոնը բաժին է ընկել եվրոպական երկրներին։ 2018թ․ Եվրոպայից Թուրքիայում կատարված ներդրումների ծավալը 2017թ․ համեմատ նվազել է 14 տոկոսով կամ 693 մլն դոլարով։
168.am-ը Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանից հետաքրքրվեց, թե երկվորյակ երեխաները շարունակում են մնալ մանկատա՞նը, թե՞ նրանց մայրն արդեն տարել է։
«Ծեր Սենյորան» շուտով կարող է փոխել գլխավոր մարզչին: «Յուվենթուսը» դիտարկում է նոր գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածություններ այն դեպքում, եթե Մասիմիլիանո Ալեգրին հեռանա ակումբից:
Թուրքիայում ավելի հաճախ են ամուսնանում, քան Եվրամիության անդամ մի շարք երկրներում։ Եվրամիության վիճակագրական ծառայությունը (Eurostat) սիրահարների տոնի՝ փետրվարի 14-ի առթիվ հրապարակել է 2017թ․ դրությամբ տարբեր երկրներում գրանցված ամուսնությունների վիճակագրությունը։
Ժուլեն Լոպետեգին հաղորդել է, որ կցանկանար մարզել ԱՊԼ-ում:
Բոլորն էլ գիտեն, որ հակաբիոտիկները թուլացնում են իմունային համակարգը, և, որ հնարավորության դեպքում պետք է հեռու մնալ դրանցից: Եթե ինչ-որ հիվանդությամբ եք վարակվել, այլընտրանք միշտ էլ կա՝ ստեղծեք ձեր անձնական հակաբիոտիկները: Դրանց ուժը կզարմացնի ձեզ:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը` հունվարի վաճառքների հիման վրա:
Վարչապետի ղեկավարած «Իմ Քայլը» դաշինքի որոշ անդամներն այս օրերին փնտրտուքի մեջ են, ՀՀ ֆինանսների նախարարի հուսալի թեկնածու են որոնում:
Գավառի ոստիկանների սպառնալիքների, հետապնդումների արդյունքում՝ մայր ու աղջիկ (Սվետա Դավթյան, Կարինե Ավետիսյան) դարձել են թափառական:
Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2018թ. ավելացել է ավելի քան 20%-ով՝ կազմելով 666 միլիոն 501.7 հազար դոլար: Եվրասիական փորձագիտական ակումբի մասնագետների գնահատմամբ՝ այդ ցուցանիշն ապահովել է նախորդ 3 տարիներին գրանցված աճի շարունակականությունը:
Մարզիչը կարող է իրեն ապահով զգալ:
Քիչ անց պարզվեց նրանց ինքնությունը. Սպիտակի բնակիչ Արգամ Հովսեփյան և վանաձորցի Արթուր Աթաբեկյան:
«Շատ խոսվեց, հանրայնացվեցին զինվորի ներքնաշորերը, սնունդը։ Քանի որ գործի նախաքննությունն ավարտվել է, կարող եմ ասել, որ ներքնաշոր ասվածը վերաբերում է արդեն գործածությունից դուրս եկած շորերին, միայն պատերազմն անցած մարդը կարող է հասկանալ, թե ինչու էր Մանվել Գրիգորյանը՝ ԵԿՄ-ի նախագահ լինելով հանդերձ, այդ ամենը պահեստավորել»:
Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փոփոխությունը։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ ՀՀ Զինվորական դատախազության 2018թ. գործունեության ամփոփման վերաբերյալ տրամադրված՝ առանց այն էլ ծավալուն պաշտոնական տեղեկատվության շրջանակներում զինված ուժերում կոռուպցիոն հանցագործությունների դեմ տարվող քրեաիրավական պայքարի արդյունքներին անդրադարձն ընդհանրական էր, հարկ եմ համարում այս կապակցությամբ որոշակի հավելյալ մանրամասներ ներկայացնել՝ ներառելով նաև պետական շահերի պաշտպանության իրավասության […]
Լիարժեք մեծություն լինելու համար Նեյին պետք է Աշխարհի գավաթը:
Կոնյակագործությամբ և գինեգործությամբ զբաղվող մի շարք ընկերություններ իրենց դժգոհությունն են արտահայտել նախորդ տարվա հունիսի 13-ին ընդունված և հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ։ Օրենքում փոփոխություններ կատարելու արդյունքում արտադրողի կողմից 100 հազար լիտրից ավելի իրացված կոնյակի սպիրտի արտադրանքի յուրաքանչյուր լիտրի դիմաց պետք է գանձվի 100 դրամ պետական տուրք։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ Անկարան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից զենիթահրթիռային C-400 համալիր գնելուց:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական «Die Zeit» շաբաթաթերթին, որում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը:
Մյունխենյան համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Փետրվարի 2-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում գողության վերաբերյալ ահազանգ ստացվեց։
Վերջին օրերին իշխանության հետ ուղղակի և անուղղակի կապ ունեցող մամուլի միջոցներն իսկական արշավ են սկսել «Լուսավոր Հայաստանի» դեմ՝ չխորշելով այդ նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չդնելու արատավոր գործելակերպից։
Գերմանիան աջակցում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը:
Կառավարությունը երեկվա նիստին որոշել է մոտ 14 միլիոն դրամ հատկացնել մշակույթի նախարարությանը:
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մյունխենում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիի հետ։
168.am-ը Ալավերդու քաղաքապետարանից փորձեց պարզել, թե ինչու է եվրոպատուհաններով դուռը հայտնվել Սանահինի նախագավիթում, սակայն հեռախոսազանգերը մնացին անպատասխան։
Փետրվարի 16-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: