Կարելի է պնդել, որ պարտիզանական ջոկատների շտաբը լավ չաշխատեց, դրա համար էլ այս կրակոցները, ականների պայթյունները մնացին լոկ օդի տատանումներ՝ չստեղծելով անհրաժեշտ հող խոսքի ազատության հանդեպ պատժիչ ջոկատների մուտքի համար։
Գործարար Դավիթ Երեմյանը, ով հանդիսանում է «Երեմյան պրոջեքթ» ընկերության հիմնադիր տնօրենը և իր «Երևան պանդոկ» ռեստորանային ցանցի, «Շերեփի» ու «Լավաշ» ռեստորանների գործունեությամբ է զբաղվում, 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Սպայկա» ընկերության շուրջ ծավալվող իրադարձություններին և հետևյալ կարծիքն է հայտնել.
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը կարծիք է հայտնել «Վեսթ Հեմի» հետ խաղում հաղթանակի մասին (2:0), որտեղ ինքը դարձավ դուբլի հեղինակ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է ՍՊ ընկերության հաշվապահությունից կատարված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Հայկական արտադրության ալկոհոլային խմիչքներն ու հյութերը շուտով կարտահանվեն Դանիա:
2019 թվականի հունվարի 1-ից մարտի 31-ը Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 13 զինծառայողի մահվան դեպքեր՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազությանը հարցումներ ուղարկելով։
«Գնացքը, որ Երևանից նստեց, գնաց Գյումրի, իր արա՞ծն էր, որ շենքերի բացումներին մասնակցում է, իր օրո՞ք է դրանց հիմնարկեքն արվել, ի՞նչ է արել։ Բա որ Հանրապետականն այդքան վատն է, ինչո՞ւ է գնում Բրյուսելում ու Ստրասբուրգում ՀՀԿ-ի արած գործի գլխին կանգնում՝ որպես թամադա, բավական չէ՞ խալխի սեղանի գլխին թամադա կանգնի»։
Արցախցի Միքայել Գրիգորյանը (Միշա) երգարվեստում իր առաջին քայլերը սկսել է «Արցախի ձայներ» երաժշտական համույթում ՝ չորս տարեկանից:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի մասնակիցների կեսն Անգլիայից են, և պատահաբար չէ, որ խաղերից մեկը զուտ դասական անգլիական դիմակայություն է՝ «Տոտենհեմ»-«Մանչեսթեր Սիթի»:
«Ստացվում է՝ ամեն ինչ սուտ է, գործարարին քաջալերողներ չունենք, մեզ ներդրումներ պետք չեն, տնտեսության աշխուժացումը օրակարգային չէ: Մենք, փաստորեն, անձնական խնդիր ենք լուծում… ես «Սպայկայի» դեպքն այդ ռակուրսով եմ դիտարկում: Բայց մեզ երաշխիքներ են պետք, մենք տագնապի մեջ ենք»:
2019թ. հունվարի 1-ից մարտի 31-ը ներառյալ Ռազմինֆոյի մասնագետներին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 8 կորստի մասին, որից 3-ը մարտական, 4-ը ոչ մարտական։ Եւս մեկ կորստի պատճառներն անհայտ են։
Այսօր ՀՀ ՊԵԿ Հետքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` դատարանի որոշման հիման վրա խուզարկություն են իրականացնում «Ֆիրմա Նյու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (հանդիսանում է «Առինջ մոլ» առևտրի շուկայի կազմակերպիչը):
Օթո Նեմսաձեի տեսահոլովակի պրեմիերան, որով երգիչը Վրաստանը ներկայացնելու է Իսրայելում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթում, տեղի է ունեցել Թբիլիսիի «Կավեա Գալերեա» կինոթատրոնում:
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարը ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարությունում բրիֆինգի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 9-ին Բեռլինում կայացած աշխատանքային նախաճաշի ընթացքում քննարկել են Brexit-ի հետաձգման հարցը:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի առաջին քառորդ եզրափակչի՝ «Տոտենհեմի» հետ հանդիպումից առաջ:
Ճապոնիայում կորել է Ինքնապաշտպանության օդուժի հինգերորդ սերնդի F-35A կործանիչ-ռմբակոծիչը:
Վրաստանի Լայտուրի քաղաքատիպ ավանում (Գուրիայի տարածաշրջան) այրվում է անտառը:
Լուսանկարի կինն Ազգային ժողովի 7-րդ գումարման իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն է, նույն Քրիստինե Պողոսյանը, ով ամիսներ առաջ «Ազատություն» ռադիոկայանի եթերում պարծենում էր, որ ինքն էր միակ կինը Կառավարությունում, ով աշխատանքի էր գնում կեդերով։
Թուրքիայի Քոջաելի նահանգի Չայիրովա շրջանում գտնվող Ճապոնական «Honda» ավտոարտադրող կոնցերնի գործարանը մինչև 2021թ.-ը կդադարեցնի իր գործունեությունը։ Այդ մասին հայտարարություն է տեղադրվել ընկերության պաշտոնական կայքում։
Իրանի Իսլամական Հանրապետությունում ջրհեղեղների պատճառով տուժած անձանց համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ուղարկած մարդասիրական խումբն արդեն իսկ հարևան երկրում է:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի շրջանակում կողմնակի միջոցառում է կազմակերպվել` Ադրբեջանում քաղբանտարկյակների խնդրի առնչությամբ։
«Հիշում եմ՝ առաջին անգամ, որ մտա Դիանա Գասպարյանի մոտ՝ ասաց՝ նախկին իշխանությունների սխալի համար ես չեմ կարող պատասխան տալ: Ասեցի՝ չեմ ասում պատասխան տուր, արի տես, թե ի՞նչ վիճակ է: Հասկանում եք, վարչապետը, որ ասաց՝ իմ թիմակիցն է, դրա համար իրեն ընտրեցինք, թե չէ՝ ոչ մեկը նրան չէր ճանաչում»
«Ակնհայտ են դառնում այն կասկածները, որ Հայաստանում սկսվում է սեփականության վերաբաշխման գործընթացը։ Հանրության կողմից ոչ լիգիտիմ ճանաչվող սեփականությունը փոխում է իր տերերին և այդ գործընթացը իրականացվում է ստվերային կերպով, առանց միֆական «անցումային արդարադատության», որը դեռևս չունի որևէ իրավական հիմք»։
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հետ կայանալիք՝ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի մասին:
Ընթացիկ տարվա մարտ ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 199 855մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 7տոկոսով:
Եվրամիությունը (ԵՄ) պատրաստվում է պատասխան միջոցներ ձեռնարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) Boeing ընկերության համար ԱՄՆ-ի լրահատկացումների շուրջը վեճի շրջանակներում:
Եվրահանձնաժողովի ղեկավարի Ժան-Կլոդ Յունկերը հավաստիացրել է, որ իր պաշտոնը թողնելուց հետո չի անհետանա «եվրոպական պեյզաժից»։
«Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատասխանում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, որը նա ուղղեց բոլորին, այդ թվում հոգևորականներին, թէ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մարդ ա՞, թէ՞ մարդ չի» (տես առաջին կոմենտը)»:
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Վարդանյան եղբայրների հետ մասնավոր զրույցի ժամանակ տեղեկացել է, որ վերջիններս մտադիր են ստանձնել նաև Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի հարակից տարածքի բարենորոգության աշխատանքների նյութական հովանավորումը՝ այդ նպատակով հատկացնելով 100 մլն դրամ։