Բաժիններ՝

«Սա իմ մարզչական կարիերայի կարևորագույն խաղերից է». Պոչետինո

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է  «Մանչեսթեր Սիթիի» հետ կայանալիք՝ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի մասին:

««Մանչեսթեր Սիթին» Եվրոպայի և Անգլիայի լավագույն թիմերից մեկն է, ուստի շատ դժվար կլինի:

Մենք լավ գիտենք մրցակցին, մենք ժամանակ ունեինք պատրաստելու: Մենք ցանկանում ենք խաղը սկսել ագրեսիվ և բարձր տեմպերով: Տեսնենք, արդյո՞ք կարող ենք կարգավորել իրավիճակը:

Սա իմ մարզչական կարիերայի կարևորագույն խաղերից է:

«Մանչեսթեր Սիթին» վերջին մի քանի տարիներին ստեղծել է թիմ՝ ամեն ինչ շահելու համար: Եթե կա թիմ, որը  կկարողանա հաղթել բոլոր մրցաշարերում, ապա այսօր դա «Մանչեսթեր Սիթին» է:

Գվարդիոլայի հետ մրցակցությո՞ւնը: Մենք հանդիպել ենք իրար  Իսպանիայում՝ որպես ֆուտբոլիստներ, և  շատ հանդիպումներ ենք  ունեցել:  «Բարսելոնայի» հետ միշտ էլ դժվար էր խաղալ:

Կարծում եմ, որ «Մանչեսթեր Սիթիում» նրանք գիտեն, որ մենք համարձակ ֆուտբոլ ենք խաղում, առաջ ենք գնում, ագրեսիվ ենք և փորձում ենք խաղի հիմնական հերոսները լինել: Մենք ագրեսիվ կլինենք և կփորձենք հաղթել նրանց»,- ասել է Պոչետինոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս