Բաժիններ՝

Թբիլիսիում կայացել Է «Եվրատեսիլ»-ի համար Օթո Նեմսաձեի տեսահոլովակի շնորհանդեսը

Օթո Նեմսաձեի տեսահոլովակի պրեմիերան, որով երգիչը Վրաստանը ներկայացնելու է Իսրայելում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթում, տեղի է ունեցել Թբիլիսիի «Կավեա Գալերեա» կինոթատրոնում:

«Եվրատեսիլ-2019»-ն անցկացվելու է Թել-Ավիվում: Մրցույթի առաջին, երկրորդ կիսաեզրափակիչները եւ եզրափակիչը կկայանան մայիսի 14-ին,16-ին եւ 18-ին: Նեմսաձեն «Սուլ ցին իարե» («Գնա միայն առաջ») վրացական երգով հանդես կգա մայիսի 14-ին 11 համարի ներքո:

Նեմսաձեի հոլովակը նկարահանվել է սեւ-սպիտակ գույներով: Տեսահոլովակն ունի միակ եւ գլխավոր հղումը՝ երազանքը Վրաստանի տարածքային ամբողջականության մասին եւ դրա վերականգնման շատ մեծ ցանկությունը, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930