Վարդանյան եղբայրները Ստեփանակերտի Մայր տաճարի հարակից տարածքի բարեկարգման համար 100 մլն դրամ կհատկացնեն. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Վարդանյան եղբայրների հետ մասնավոր զրույցի ժամանակ տեղեկացել է, որ վերջիններս մտադիր են ստանձնել նաև Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի հարակից տարածքի բարենորոգության աշխատանքների նյութական հովանավորումը՝ այդ նպատակով հատկացնելով 100 մլն դրամ։
«Չեմ կարող չնշել, թե ինչ ողջունելի է սկսված գործն ամենայն մանրակրկտությամբ և հետևողականությամբ ավարտին մոտեցնելու նախանձախնդիր վերաբերմունքը, որ ցուցաբերում է Վարդանյան ընտանիքն Արցախի և հատկապես՝ Ստեփանակերտի Մայր տաճարի հարցում »,- նշել է Ա. Հարությունյանը:
Ավետիս ունեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր հետևորդներիս համար։ Այսօր Վարդանյան եղբայրների հետ մասնավոր…
Gepostet von Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyan am Dienstag, 9. April 2019
«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն