Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լիլիա Շուշանյանին տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ նշանակելու մասին:
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 295 դեպք, որից 137-ը՝ արտակարգ:
Ապրիլի 9-ին, ժամը 01:56-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Իբիցա» հյուրանոցի մոտակայքում, ծառի ճյուղը կոտրվել, ընկել է ճանապարհի երթևեկելի հատված և վնասել «Երևանի էլ.տրանսպորտ» ՓԲԸ-ին պատկանող մալուխներ, ճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են որպես անհայտ կորած որոնվող Երևան քաղաքի բնակչի՝ Արսեն Սարդարյանի սպանության հանգամանքները:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ահաբեկչության տարածողն է», իսկ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ) օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու Վաշինգտոնի որոշումը նա սխալ է համարել:
Ապրիլի 8-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հարվածային ուղղաթիռները մարտական պատրաստվածության ծրագրի համաձայն մարտական կրակով թռիչքա–մարտավարական վարժանքներ են անցկացրել։
Ճապոնիայի կառավարությունն ապրիլի 9-ին որոշում է կայացրել երկու տարով երկարաձգել ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված միակողմանի պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է ապրիլի 13-ին:
Ապրիլի 8-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել ապրիլի 4-ին մայրաքաղաքի Սարալանջի փողոցում տեղի ունեցած դեպքի առթիվ:
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Օրակարգում ընդգրկված Է նախորդ օրը քննարկված մի քանի օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունը:
Ապրիլի 8-ին, ժամը 10.10-ին, Երևանի Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 2-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կանադայի Նյու Բրանսուիքի եւ Նոր Շոտլանդիայի նահանգներում ձյան առատ տեղումները հանգեցրել են օդանավակայանների աշխատանքի խախտման:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն ցավակցություն է հայտնել այն ամերիկացիների ընտանիքներին, որոնք զոհվել են Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ ահաբեկիչ է համարում Իրանական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) «Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար գեներալ Քասեմ Սուլեյմանիին:
Երևանի քաղաքապետարանը Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հիմնանորոգման համար քաղաքային բյուջեից 146 միլիոն դրամ է տրամադրում:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստանում է այլեւս պատասխանատու պաշտոնների չնշանակել իր բիզնես-գործընկերներին եւ մերձավոր մարդկանց։
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտն արգելել է Սաուդյան Արաբիայի 16 քաղաքացիների մուտքը երկիր, որոնք մեղսակից են լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությանը։
Նույնքան թանկ էր մեզ համար ձեր աջակցությունն ու նվիրվածությունը Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությանը: Իսկապես, արժևորում ենք ձեր համերաշխությունը սիրո և հանդուրժողականության մթնոլորտում իրականացված ու մեր բոլորի կողմից երկար սպասված հեղափոխությանը։ Դրա հաջողությունը նաև մեր կուռ միասնության արդյունքն է:
Տրիպոլիում ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակի եւ միջազգային հանրակցության կողմից ճանաչված Ազգային համաձայնության կառավարության զորքերի միջեւ ընդհարումների ընթացքում զոհվածների թիվը հասել է 50-ի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-11-ը աշխատանքային այց կկատարի Ստրասբուրգ՝ Եվրոպայի խորհուրդ:
«Այն պահվածքը, որ էս ամեն ինչի վերաբերյալ ցուցաբերում ա ԱԺ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը դա ընդհանրապես կասկածի տակ է դնում մարդու իրավունքների վիճակը»:
Իսրայելում ապրիլի 9-ին տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով 08:00-ին) սկսվել են խորհրդարանական ընտրությունները:
Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ավտովթար՝ 4 ավտոմեքենայի մասնակցությամբ:
Առանց համաձայնագրի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կանխող օրինագիծն ստացել է թագուհու հավանությունը եւ դարձել օրենք։
Նա ձեռքով սրբեց պատն ու կրկին դժգոհեց՝ նկատելով, որ այն շատ կեղտոտ է ու երկար ժամանակ չի մաքրվել:
Մենք մշտապես պայքարել ենք տնտեսական հանցագործությունների դեպքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու արատավոր պրակտիկայի դեմ, տարբեր հարթակներում ներկայացրել դրա մահացու հետևանքները բիզնես միջավայրի վրա:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ապրիլի 10-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ասկերանի շրջանի ուղղությամբ, Ակնայից դեպի արևելք ընկած հատվածում։
«Փաստ» թերթը գրում է. «Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
«Ինչի՞ համար է ինքը ստեղ: Որտեղ դրոշը դրել ա՝ տենց էլ աշխատանքը… ինքն ավելի բարձր է կանգնած, քանի դրոշը: Նույնիսկ նստած ժամանակ ինքն ավելի բարձր ա, քան դրոշը: Էդ ա իրա ընկալումը: Ո՞նց կարա մարդն ամեն օր գա, մտնի իրա աշխատասենյակը, տենա դրոշը կեղտոտ գցած ա անկյունում…»:
Միացյալ Նահանգները գնաց աննախադեպ քայլի. «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ երկուշաբթի օրն ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարեց, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն է հռչակվում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Աննա Հակոբյանի այցն ԱՄՆ խիտ գրաֆիկով է անցնում՝ բազմաթիվ հանդիպումներ, հարցազրույցներ, գալա-համերգ, ընթրիքներ, երեկ էլ «Ալեքս» թատրոնում հարցուպատասխան։ Մեզ հաղորդեցին, որ նրան տեսնելու ցանկություն ունեցողներն այնքան շատ են, որ համայնքի հետ հանդիպումները մի քանի անգամ ավելացվել են։