Բաժիններ՝

ԵԽԽՎ-ում Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրների առնչությամբ միջոցառում է կազմակերպվել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի շրջանակում կողմնակի միջոցառում է կազմակերպվել` Ադրբեջանում քաղբանտարկյակների խնդրի առնչությամբ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանը:

«Ներկա են հայտնի իրավապաշտպաններ Լեյլա Յունուսովան, Ռասուլ Ջաֆարովը, սկայպով միացել է նաև Իլգար Մամեդովը։ Բոլոր իրավապաշտպանները կոչ են անում պատգամավորներին չխաբվել Ալիևի ռեֆորմների իմիտացիային և ուշադրության կենտրոնում պահել մարդու իրավունքների խախտման դեպքերն Ադրբեջանում։ Դահլիճը բազմամարդ է»,- գրել է Հայրապետյանը:

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է ապրիլի 8-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս