Բաժիններ՝

Դալայ լամային դուրս են գրել հիվանդանոցից. AFP

Տիբեթցի բուդդայակայանների առաջնորդ Դալայ լաման ապրիլի 12-ի առավոտյան դուրս է գրվել Նյու Դելիի հիվանդանոցից: Այդ մասին հայտնել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Դալայ լամայի անձնական քարտուղարին:

«Նա (Դալայ լաման) հիվանդանոցից դուրս է եկել ժամը 08:00-ին: Այժմ նա իրեն շատ լավ է զգում»,- գործակալությունը մեջբերել է քարտուղարի խոսքը: Ապրիլի 9-ին Դալայ լամա 14-րդը, գտնվելով Դհարմսալա քաղաքի իր նստավայրում, տկարություն էր զգացել: Բժիշկները նրա մոտ թոքերի վարակ էին ախտորոշել եւ ուղարկել Նյու Դելիի հիվանդանոց:

Դալայ-լաման տիբեթցի ժողովրդի հոգեւոր առաջնորդն է: 1959 թվականին նա հեռացել է Չինաստանից եւ այդ ժամանակից ի վեր ապրում էԷ Հնդկաէստանում: 1989 թվականին Դալայ-լաման արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանակի: Չինաստանի իշխանությունները նրան հայտարարել են օրենքից դուրս՝ որպես տիբեթցի անջատականների ղեկավարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս