Դատարանը որոշեց. Անձեռմխելիության հիմքով Քոչարյանի նկատմամբ հետապնդումը չի դադարեցվի
Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատարանը քիչ առաջ մերժեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն էլ երեկ՝ ապրիլի 11-ին էր մերժել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու դեմ պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը: