Արթուր Դավթյանի արածը ճիշտ և ճիշտ նման է ՔԿՀ-ներում տիրող բարքերին. «Ժողովուրդ»

«Առաջիկայում դատարան կուղարկվի 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործից անջատված մասը, որով ՀՔԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարել: Այս գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում են բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որպեսզի գործի պատասխանատվությունը ամբողջությամբ չստանձնի, որոշել է մեղադրական եզրակացությունը դատարանում ներկայացնելու պատասխանատվությունը մասնատել:

Նա հանդիպել է դատախազության համակարգի աշխատակիցներին՝ վարչության պետերի, մարզային, քաղաքային դատախազներին, եւ առաջարկել է` «Մարտի 1»-ի քրեական գործի մեղադրականը ստորագրեն համակարգի գրեթե բոլոր դատախազները:

Սա ճիշտ եւ ճիշտ նման է ՔԿՀ-ներում տիրող բարքերին. երբ 6 հոգանոց բանտախցում մեկին սպանում են, մյուս 5-ն իրենց պարտականությունն են համարում դիակին հարված հասցնելը, որպեսզի պատասխանատվությունը կիսվի, եւ որեւէ մեկը խցակիցներից չմատնի իրական մարդասպանին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930