«Լուսավոր Հայաստանը» լեզու է գտել Տիգրան Ավինյանի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ շաբաթներ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրեց կառավարության կառուցվածքի իր տեսլականը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էլ օրերս «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ասաց, որ կառուցվածքը վերջնական է, որեւէ փոփոխության չի ենթարկվելու:

Ենթադրելի էր, որ իշխանությունները այս հարցում որոշում չեն փոխի: Սակայն «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ «Լուսավոր Հայաստանը» կառավարության կառուցվածքի մասով խոսակցություններ է ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ:

Դրանից հետո որոշվել է, որ մի քանի հարցերի վերաբերյալ պետք է քննարկում կատարվի, եւ հավանական է, որ դրա արդյունքում փոփոխություններ տեղի կունենան:

Մեր տեղեկություններով` հատկապես քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը օպտիմալացման չենթարկելու հարցը:

«Ժողովուրդ» թերթը նաեւ տեղեկացավ, որ «Լուսավոր Հայաստանը» այսօր տեղի ունեցող Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացնելու է օրենքի նախագիծ` գյուղատնտեսական կորպորացիաների մասին: Խմբակցությունը, փաստորեն, այս ոլորտով խիստ հետաքրքրված է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս