Երեկվա ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացահայտումներից մեկը շատերի համար ցնցող էր, եւ պատահական չէ, որ քաղաքական, հասարակական դաշտում լայն քննարկումների թեմա դարձավ:
Հայաստանում հացն ու ալյուրը դարձյալ թանկացել են: Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ալյուրի գինը բարձրացել է 6.2, իսկ հացինը՝ 5.3 տոկոսով:
«Երբեմն այնպիսի տպավորություն է, որ իշխող խմբակցությունում ոմանք ուղղակի ինքնագործունեությամբ են զբաղվում: Ե
Կիրակի օրը ԲՀԿ խորհրդարանական ֆրակցիան հավաքվել է Գագիկ Ծառուկյանի մոտ` Առինջի հայտնի այգում` մտերմիկ միջավայրում քննարկելու կուսակցության շուրջ տեղի ունեցող զարգացումները, կատարելիք քայլերը:
Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:
Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի առթիվ:
Տիեզերքում երկար ժամանակ մնալը հանգեցնում է մարդու գլխուղեղի փորոքների ծավալների մեծացման:
Չեչնիայում սկսել է աշխատել կանանց սպասարկող հատուկ տաքսի-ծառայությունը, որտեղ ավտոմեքենաների ղեկի առջեւ կին վարորդներ են:
2020 թվականի Pirelli օրացույցի հեղինակը կդառնա իտալացի լուսանկարիչ Պաոլո Ռովերսին:
Ճապոնիայում մեկ շաբաթ ուշացումով է սկսվել Cool biz արշավը. կայուն տաք եղանակի հաստատվելու կապակցությամբ ծառայողներին թույլատրված է աշխատանքի ներկայանալ առաց փողկապների:
Ինչպե՞ս աղոթել, որպեսզի մեր աղոթքը լսելի լինի: Ինչո՞ւ շատ հաճախ մեր աղոթքներին լուծում չի տրվում: Ի՞նչ բառերով պետք է աղոթել և ի՞նչ խնդրել Աստծուց:
Յուրաքանչյուրն իր կյանքն ու ընտրությունն ունի։ Այդ ընտրությունը կատարելիս ձեր առջև օրինակներ մի դրեք։ Եթե կասկածներ ունեք, մի արեք, եթե հասկանում եք, որ ձերը չէ, բաց թողեք։ Յուրաքանչյուրն իրավունք ունի իր ուղին ունենալ ու դրա ճանապարհին իր սխալները կատարել։ Հենց այդպես էլ կառուցվում է մեր անկրկնելի կյանքը։
Դուք դեռևս վշտացած եք այն պատճառով, որ ինչ-որ մեկը համարձակվել է ձեզ հետ վարվել այնպես, ինչպես ոչնչության հետ են վարվում։ Դուք չէիք հանդուրժի ձեր նկատմամբ այդպիսի վերաբերմունքը, և այժմ բարկանում եք այն բանի համար, որ առհասարակ այդպիսի մարդու ձեր կյանք եք թողել։
Steptohealth.ru կայքը կազմել է այն 6 մթերքների ցանկը, որոնք լավացնում են նյութափոխանակությունը:
F-35C Lightning II հինգերորդ սերնդի տախտակամածային կործանիչը կստանա երկու հիպերձայնային թեւավոր հրթիռ, որն ստեղծվել է HAWC (Hypersonic Air-breathing Weapon Concept) ծրագրի շրջանակներում:
Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա են վերադարձել 1,3 հազար սիրիացի փախստականներ:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին բարոյալքված էր իր թիմի՝ «Լիվերպուլից» կրած պարտությունից և Չեմպիոնների լիգայի եզրափակչում չհայտնվելուց:
«Կենաց Ծառը» նախագծի շրջանակներում շարունակում ենք զրուցել ամենատարբեր մարդկանց հետ՝ բացահայտելու նրանց պատկերացումներն ու ապրումները կյանքի, մարդկանց և իրենք իրենց մասին:
Պետական բյուջեի հարկային եկամուտների հրապարակվող ցուցանիշների հետ վերջին շրջանում ինչ-որ բան է կատարվում։ Ու որքան էլ ՊԵԿ նախագահը տարբեր առիթներով փորձում է հիմնավորումներ տալ դրանց, միևնույն է՝ անվստահությունը չի փարատվում։ Եվ ինչն է հետաքրքիր. տարօրինակությունները շատ հաճախ թելադրված են նույն պաշտոնական հրապարակումներից։
Թուրքական Անթալիան ապրիլին առաջին անգամ ընդունել է գրեթե 1 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկների, որոնց գրեթե մեկ երրորդը ռուսաստանցիներ են:
Ամռան արձակուրդային սեզոնին ընդառաջ շատերը սկսում են ծրագրել իրենց հանգիստը: Ոմանք նախընտրում են իրենց արձակուրդն անցկացնել Հայաստանում, ոմանք՝ արտերկրում: Ո՞ր ուղղություններն են նախընտրելի հայաստանցիների համար և ո՞ր երկրներն են գրավում հայերին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են տուրիստական ընկերության ներկայացուցչի կողմից խարդախության եղանակով ուրիշի գույքը հափշտակելու և յուրացնելու դեպքերի մի շարք հանգամանքներ:
Հաղթանակի օրվա առթիվ կայանալիք միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 9-ին ժամը 6.30-ից մինչև միջոցառումների ավարտը փակ է լինելու Բաբայան փողոցը՝ Բաբայան փողոց-Ազատության պողոտա խաչմերուկից Բաբայան-Ուլնեցու փողոցների խաչմերուկի ուղղությամբ և Ուլնեցու փողոցը՝ Ուլնեցու-Վարշավյան փողոցների խաչմերուկից Ուլնեցու-Բաբայան փողոցների խաչմերուկ ուղղությամբ:
«Արցախի հարցը որոշելու է ժողովուրդը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Եթե ես ունենամ բանակցությունների արդյունքում այնպիսի լուծում, որ համարեմ, որ դա արժանի է ներկայացնել ժողովրդին, կգամ, կհրավիրեմ հնարավոր է՝ հանրահավաք, հնարավոր է՝ ասուլիս, հնարավոր է՝ տեսաուղերձ, հնարավոր է՝ հանրաքվե, և կասեմ՝ էսպիսի տարբերակ կա, ժողովո՛ւրդ ջան, դուք թույլ տալի՞ս եք էս շրջանակներում բանակցել։ Ամենակարևոր խնդիրը Ղարաբաղի հարցում հետևյալն է՝ ի՞նչ ենք մենք ուզում»։
Հաշվետու ժամանակահատվածի վերջում մզկիթը դեռ փակ էր։ Տարվա ընթացքում Բաքվում և այլ շրջաններում բազմաթիվ այլ «ոչ ավանդական» մզկիթներ շարունակեցին ենթարկվել ստուգայցերի և փակման, այդ թվում՝ Նաքշբանդիի սուֆի համայնքի հետ կապված մզկիթը․․․ 2018 թ․ ապրիլին ավարտվեց Հաջի Ջավադ մզկիթի նոր շենքի շինարարությունը։ Նախկին մզկիթը քանդել էին 2017 թ․ հուլիսին տեղի ունեցած ցույցերի ժամանակ», հաղորդում է USCIRF-ը։
Խոսելով Հայաստանի անվտանգության երաշխիքների մասին, նա բառացի ասաց, որ Հայաստանի դրական իմիջն է Հայաստանի անվտանգության լավագույն երաշխիքը։ Ուրեմն՝ բանակը, զինվորը, ռազմադաշտում կոփված կադրերը, կրթությունը, մշակույթը, ինքնությունը հե՞չ։
Այս մեկ տարվա իր գործունեության ախտորոշումն իր ասուլիսով նա տվեց։ Հավատացեք, Հայաստանում որևէ մեկն այդքան արագ չի նվազեցնում վարչապետի վարկանիշը, որքան ինքը՝ Նիկոլ Փաշինյանը
Թուրքիան Միջին արևելքի ու Աֆրիկայի տարածաշրջանի ամենաշատ կիբեռ հարձակումների ենթարկվող երկիրն է: Տվյալները հրապարակվել են համակարգչային անվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության կողմից Հարավաֆրիկյան Հանրապետությունում կազմակերպված «Cyber Security Weekend» միջոցառման ժամանակ:
Այսօր՝ մայիսի 8-ին, Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն՝ հաղթանակի տոնի, ԱՀ պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի կապակցությամբ: