Պակիստանի Փենջաբի նահանգի Լահոր քաղաքում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է տասի, տուժել է 20 մարդ:
Մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի օրը, ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում տեղի է ունեցել «Միասնություն» հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը։
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն այժմ կալանավորված է, Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ հզոր ընդդիմադիր ուժերը համախմբվում են՝ մոտ ապագայում երկրի նոր ղեկավարությանը մարտահրավեր նետելու համար, և որ նա մտադիր է միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին:
Անհայտ վանդալները Հաղթանակի օրվա նախօրյակին պղծել են խորհրդային ազատարար զինվորների հուշարձանը Վիեննայի Շվարցենբերգպլաց հրապարակում:
Հեղափոխությունից 1 տարի անց․ տնտեսական հեղափոխության չափումները. Քննարկում:
Հայաստանը և Ռուսաստանը շարունակում են քննարկումները մինչև 2030 թվականի համար գազամատակարարման գլխավոր սխեմայի նախագիծը համաձայնեցնելու շուրջ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսյան եռատոնի՝ Մեծ հաղթանակի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
Չինաստանը հանդես է գալիս Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների դեմ:
Ավագանու արտահերթ նիստի օրակարգում էր նաև «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն անվանափոխելու մասին որոշման նախագիծը:
Հաղորդագրությունում` առանց նշելու նախկին տնօրենի անունը, կոնկրետ մանրամասներ էին նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործից, ինչից թերևս ակներև էր, թե ում մասին է խոսքը։ Լրատվամիջոցներից մեկի հարցմանն էլ ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի դեպարտապենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հաստատել է լրատվամիջոցի ձեռք բերած տեղեկությունն այն մասին, որ խոսքը Լուսինե Կարապետյանի, այսինքն՝ իմ մասին է ։
Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի քննարկման օրակարգում էին քաղաքապետարանի հաստիքացուցակի, աշխատավարձերի փոփոխության աղմկահարույց հարցերը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հունվարի 15-ին հիշեցրել եմ, որ Բաքվի ջարդերի տարելիցն է, և ԱԺ պաշտոններ բաժանելուց բացի, ԱԺ խոսնակը խոսի դրա մասին ԱԺ դաահլիճում: Հաջորդ օրը Արարատ Միրզոյանը խոսեց այդ մասին:
Հարավաֆրիկյան Հանրապետությունում մայիսի 8-ին համընդհանուր ընտրություններ են անցկացվում:
Երեւանի ավագանին ձայների ճնշող մեծամասնությամբ «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց»-ը վերանվանվեց «Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոց»-ի։
Այսօր «Ժամանակ» օրաթերթում հրապարակված «Հրահանգ» վերտառությամբ հոդվածը, որտեղ նշվում է իբր բոլոր տնօրեններին աշխատանքից ազատելու վերաբերյալ ԿԳ նախարարի հրահանգի մասին, իրականությանը չի համապատասխանում։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի 8-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 19.00-ն դադարեցվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի I-ին զանգվածի գազասպառողների գազամատակարարումը:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նախարարության մի շարք աշխատակիցների հետ ուղիղ եթերում պատվաստվեց մարդու պապիլոմա վիրուսի դեմ:
Անցել է կես դարից ավելի, սակայն Հայրենական մեծ պատերազմում խորհրդային բազմազգ միության հաղթանակը այսօր էլ արիության ու նվիրումի, խաղաղությունը գնահատելու և փայփայելու, համամարդկային հանդուրժողականության մեծագույն դաս է երիտասարդ սերունդների համար։
Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի քննարկման օրակարգում էին քաղաքապետարանի հաստիքացուցակի, աշխատավարձերի փոփոխության աղմկահարույց հարցերը։ Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի ավագանու Ֆինանսավարկային հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել հաստիքացուցակների նախագծին:
Թուրքիայի սևծովյան Գիրեսուն նահանգի անտառներում խոշոր հրդեհներ են բռնկվել՝ ընդգրկելով շուրջ 10 հեկտար տարածք։ Հրշեջ բրիգադներն այս պահին փորձում են մեկուսացնել հրդեհը, որպեսզի այն չընդգրկի նորանոր տարածքներ ու չսպառնա բնակավայրերի անվտանգությանը։
Երևանի քաղաքապետարանում մայիսի 8-ին մեկնարկել է ավագանու արտահերթ նիuտը, օրակարգում երեք հարց է:
Հայաստանի Հանրապետությունում ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 միլիարդ դրամով, այլ 62 միլիարդով: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հրավիրված ասուլիսում ամփոփելով վարչապետ ընտրվելու մեկամյակը:
Մինչ այսօր կմեկնարկեր Երևանի ավագանու արտահերթ նիստը, «Իմ քայլը» խմբակցությունից Մեսրոպ Պապիկյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգեցին Քաղաքապետարանի Անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Գարիկ Նալբանդյանի հիշատակը։
Պակիստանի Փենջաբի նահանգի Լահոր քաղաքում մայիսի 8-ի առավոտյան առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ երեք ոստիկան է զոհվել պայթյունից, որը որոտացել է Դատա Դարբար տաճարի մերձակայքում:
Ինը հոգուց բաղկացած տուրիստական խումբը մայիսի 6-ին ձնահյուսի տակ է ընկել Ալթայի Հանրապետության Հարավային Չույի լեռնաշղթայում, երկուսին հաջողվել է փրկվել:
«Այսօր մեր Հանրապետությունում եռատոն է: Չգիտեմ՝ ինչու երկրորդական միտում եմ տեսնում, չի շնորհավորվում: Ուզում եմ հայ ժողովրդին շնորհավորել Շուշիիի ազատագրման և օրվա կապակցությամբ»,- այսօր՝ մայիսի 8-ին, խորհրդարանում ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի՝ Բաղդադ այցի պատճառ Է դարձել Իրաքի հարեւան Իրանի ակտիվությունը:
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել հայկական արտադրության հեռախոսների և պլանշետների արտահանման առնչությամբ: Պարզաբանումը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տարածել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:
Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 8-ին վաղաժամկետ ամփոփել է հունիսի 9-ի ընտրություններում նախագահի թեկնածուների գրանցման արդյունքները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիս է հրավիրել վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ, որտեղ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր՝ ներկայացնելու է 100 փաստ Նոր Հայաստանի մասին՝ «բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որ տեղի են ունեցել մեր երկրում»: