Բաժիններ՝

Կենդանակերպի նշանների՝ իրենց տոքսիկ նախկիններին մոռանալ չկարողանալու պատճառները

Խոյ

Դուք դեռևս վշտացած եք այն պատճառով, որ ինչ-որ մեկը համարձակվել է ձեզ հետ վարվել այնպես, ինչպես ոչնչության հետ են վարվում։ Դուք չէիք հանդուրժի ձեր նկատմամբ այդպիսի վերաբերմունքը, և այժմ բարկանում եք այն բանի համար, որ առհասարակ այդպիսի մարդու ձեր կյանք եք թողել։ Դուք դեռևս չեք կարողանում ուշքի գալ նրանից, որ նրան թույլ եք տվել ձեզ հետ այդպես վարվել ու նեղացնել ձեզ։

Ցուլ

Ձեզ, ինչպես Ցուլի համար, դժվար է բաց թողնել անցյալը։ Դուք այն մարդը չեք, ով արագ կմոռանա ամեն ինչ ու կների։ Ինքնին դուք շատ կրքոտ մարդ եք, և երբեմն ձեր կիրքը կարող է սնուցել ձեր ատելությունը նախկին զուգընկերոջ հանդեպ։

Կարդացեք նաև

Երկվորյակներ

Հաշվի առնելով այն, թե որքան վրիժառու ու հիշաչար եք դուք, դուք որոշակիորեն խնդիր կունենաք ձեր նախկին զուգընկերոջ հետ։ Այո, դուք բաժանվել եք նրանից, բայց դա դեռ վերջը չէ։ Դուք ձեր բոլոր ուժերը կենտրոնացրել եք այն բանի վրա, որ նրան ստիպեք զղջալ ձեզ ցավ պատճառելու համար։ Դուք չէիք ցանկանա, որ նա դա մարսեր։

Խեցգետին

Դուք դեռևս զգացմունքներ ունեք ձեր նախկին տոքսիկ զուգընկերոջ հանդեպ, և դուք ոչինչ չեք կարողանում դրա հետ անել։ Ձեզ, ինչպես Խեցգետնի, բարդ է թողնել նրանց, ում դուք սիրում եք։ Նույնիսկ, երբ դուք ինքներդ հասկանում եք, որ այդ մարդը տոքսիկ է ու ձեզ վրա վատ ազդեցություն ունի, ձեզ համար, միևնույն է, դժվար կլինի հեռանալ նրանից։ Հենց այդ պատճառով էլ դուք դեռևս ձեր գլխից չեք կարողանում հանել ձեր նախկին զուգընկերոջը։

Առյուծ

Բոլորին է հայտնի, թե որքան ժամանակ եք դուք անցկացնում սոցիալական ցանցերում։ Որպես Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ՝ դուք հաճույք եք ստանում շփումից, և սոցցանցերում՝ մասնավորապես։ Հենց դա էլ այն պատճառն է, որ դուք չեք կարողանում մոռանալ ձեր նախկին զուգընկերոջը։ Ձեր աչքին անընդհատ ընկնում են նրա սոցցանցային գրառումները։

Կույս

Ձեր նախկին զուգընկերը դեռ տարված է ձեզնով, և դրա համար էլ ձեզ չի հաջողվում նրան մոռանալ։ Նա չի պատրաստվում ձեզ հանգիստ թողնել ու անընդհատ զզվեցնում է՝ ձեզ համոզելով կրկին միանալ։ Դուք հուսահատորեն ուզում եք առաջ շարժվել, բայց նա դա ձեզ թույլ չի տալիս, քանի որ դեռ զգացմունքներ ունի ձեր նկատմամբ։

Կշեռք

Դուք նկատում եք, որ միշտ սկսում եք մտածել ձեր նախկինի մասին, երբ ձեզ միայնակ եք զգում։ Դուք՝ Կշեռքներդ, սոցիալական էակներ եք։ Ձեզ պետք է, որ ձեզ միշտ ուրիշ մարդիկ շրջապատեն։ Եվ երբ դուք միայնակ եք մնում, ապա պարզապես չգիտեք, թե ինչ անեք։ Հենց այդ պատճառով էլ ամեն ինչ ավարտվում է նրանով, որ դուք սկսում եք մտածել ձեր նախկին զուգընկերոջ մասին։

Կարիճ

Դուք նախկինի պես տարված եք ձեր նախկին հարաբերություններով։ Որպես Կարիճ՝ ձեզ դժվար է մոռանալ և բաց թողնել։ Դուք սկսում եք վերլուծել ձեր նախկին չհաջողված հարաբերությունները, որ հասկանաք, թե ինչն այնպես չի գնացել։ Ժամանակ առ ժամանակ դուք դեռևս հիշում եք ձեր տոքսիկ զուգընկերոջ մասին։

Աղեղնավոր  

Ձեր նախկին զուգընկերը դեռևս շարունակում է ձեզ հաղոդագրություններ ուղարկել, երբ ոգելից խմիչքի ազդեցության տակ է լինում։ Իսկ դուք չգիտեք, թե ինչպես վարվել նման իրավիճակում։ Դուք հոգնել եք այդպիսի ուշադրությունից ու ամեն կերպ ուզում եք մոռանալ նրան ու առաջ շարժվել, բայց նա ձեզ խանգարում է։ Ձեզ արկածներ են պետք, իսկ ձեր նախկինն ուզում է, որ դուք նստեք միևնույն տեղում։

Այծեղջյուր

Ձեզ չի հաջողվում ձեր նախկին զուգընկերոջը ջնջել ձեր հիշողությունից, քանի որ դեռևս փորձում եք գլուխ հանել ձեր էմոցիաներից։ Դուք սովորություն ունեք գլխովին մտնել աշխատանքի մեջ։ Միևնույն ժամանակ՝ դուք անտեսում եք այն զգացմունքները, որոնք ունեք ձեր ներսում։ Դա ձեզ խանգարում է մոռանալ նախկին զուգընկերոջն ու առաջ ընթանալ։

Ջրհոս

Ձեզ այնքան էլ դուր չի գալիս շրջապատի հետ կիսվել ձեր անձնական կյանքի մանրամասներով։ Նրանք շարունակում են ձեզ հարցաքննել նախկին զուգընկերոջ մասին, քանի որ դեռ չեն հասկացել, որ դուք բաժանվել եք։ Ձեր ծանոթներն անընդհատ ձեզ ձեր հարաբերությունների մասին հարցեր են տալիս՝ դրանով իսկ անընդհատ ձեզ հիշեցնելով ձեր բաժանման մասին։

Ձկներ

Դուք պարբերաբար ձեր նախկին զուգընկերոջը տեսնում եք ձեր երազներում։ Ցերեկը դուք աշխատում եք չմտածել նրա մասին, իսկ ահա գիշերը, երբ դուք քնում եք, ձեր ենթագիտակցության մեջ արթնանում է նրա կերպարը։ Դա ձեզ շեղում է, քանի որ դուք չեք հասկանում, թե այդ երազներն ինչ են նշանակում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս