Մայիսի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում, 1988 թ. ծնված Հովհաննես Թ.-ն և 1993 թ. ծնված Նարեկ Ե.-ն, դրսևորելով անհավասարակշիռ վարքագիծ և ակնհայտ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ոստիկանության Չարենցավանի բաժնում սկսել են գոռգոռալ և հայհոյանքներ տալ՝ դրանով իսկ խանգարելով ոստիկանության բնականոն աշխատանքը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ոստիկանության ծառայողների հանդեպ:
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է տարեսկզբին հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքները:
Այսօր տեղի ունեցավ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող Երևանի 2800-ամյակի այգու բացման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները, բազմաթիվ հյուրեր:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իր հրավերով Հայաստան ժամանած աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության առաջին փոխնախագահ Քրիստիան Նարդենին և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեին:
Նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից նյութեր են ոչնչացրել. այս մասին իր վարչապետության մեկ տարին ամփոփող ասուլիսում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ տեղի ունեցածը որակելով հանցագործություն։
Հարկային օրենսգրքի փոփոխությամբ նախատեսված եկամտային հարկի համահարթեցման դեմ պայքարողները դրամապանակներով բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության շենքի դիմաց:
Հայաստանի Հանրապետության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը դեռևս չի իրականացրել «Ավաստին» դեղամիջոցի փորձաքննությունը, որի ներարկումից հետո Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բուժում ստացող հինգ հիվանդների մոտ բարդություններ են առաջացել:
Սերժ Սարգսյանի խոսքը պահանջված է, և մոտ ժամանակներս նա կխոսի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, ըստ որի՝ Սերժ Սարգսյանի խոսելն արհեստական են ձգձգում։
«Աֆրիկյան ազգային կոնգրես» (ԱԱԿ) իշխող կուսակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում տրված քվեաթերթիկների 90 տոկոսի տվյալների ամփոփումից հետո հավաքում է ձայների 57,08 տոկոսը:
Երևանում շարունակովում է ֆուտբոլի ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որտեղ մրցում են մինչև 15 տարեկանների հավաքականները:
«Չեմ հասկանում՝ վարչապետը Մինսկի խմբի նոր համանախագա՞հ է, կարո՞ղ է մի օր էլ Ադրբեջանի կողմից տեղեկություն ստանան, որ ազատագրված տարածքները պետք է հանձնեն։ Սա Հայաստանի ղեկավարի խո՞սք է»։
Մայիսի 7-ին, ժամը 05.22-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր հնչել, որ ժամը 05.10-ին, անհայտ անձը, բժշկական դիմակով և ձեռնոցներով, մուտք է գործել Կոմիտասի պողոտայում գործող սուպերմարկետում գտնվող տարադրամի փոխանակման կետ և դանակով ու նռնակի նմանվող առարկայով սպառնալիքներ հնչեցնելով՝ գումար պահանջել, սակայն ոչինչ չստանալով՝ դիմել է փախուստի:
«Նիկոլ Փաշինյանը փորձեց ապացուցել, որ ստախոս չէ, այդ ամբողջ ասուլիսի նպատակը դա էր, որովհետև հասկանում է, որ մեզանում ձևավորվում է մի շարժում, տեսակետ, որ Նիկոլը խաբել է հասարակությանը, և այդ sutNikol-ը ստիպեց Նիկոլ Փաշինյանին 7-8 ժամ «կռուտիտ» լինել, հասարակությանը փորձել համոզել, որ ինքը չի խաբում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը:
Ուկրաինական «Պրիլուկի» հրթիռանավը եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի HMS Echo H87 հետախուզական նավը PASSEX տեսակի համատեղ վարժանքներ են անցկացրել Սեւ ծովում:
Մայիսի 8-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Օրբելի եղբայրների փողոցի մերսման սրահը հրդեհել են:
Մայիսի 10-ին շրջանների զգալի մասում, 11-13-ն առանձին շրջաններում, կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ հայտնելով, որ ինչպես հանձն էր առել, այս տարվանից սկսած ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես նշվում է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:
Շվեդիայի դատախազությունը WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ հետաքննության հնարավոր վերսկսման առնչությամբ իր որոշման մասին կհայտարարի մայիսի 13-ին:
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան ՈՒԵՖԱ-ին հավաստիացրել է, որ Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա. Բաքվում մայիսի 29-ին տեղի կունենա Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը:
«Վարչապետը որոշել էր համապատասխան քաղաքական տեխնոլոգիաներով ամփոփում կատարել։ Ասուլիսի ժամանակ հնչեցին բավականին խանդավառող փաստեր։ Դրանցից մեկն այն է, որ մենք ավելի երջանիկ ենք դարձել 13 կետով, չնայած, ինչպես նշեց վարչապետը՝ կառավարության դերակատարումն անուղղակի է: Ինձ տխրեցրեց այն, որ չտեսա համակարգային փոփոխությունների նախանշան»:
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի աշխատակազմում անառողջ մթնոլորտ է տիրում, որը հանգեցրել է ծեծկռտուքի։
Շուտով սկսվելու են հետհեղափոխական առաջին դատավարությունները։ Պետությունը մտնելու է երկարատև դատավարության փուլ՝ հասարակական ընդգծվող անտարբերության ֆոնին։ Այս պրոցեսի կողմերը հստակ են՝ ՀՔԾ, դատախազություն և երկրի քաղաքական իշխանություն մի կողմում և մեղադրյալներ՝ մյուսում։
«Այդ երկու հանցակազմերը մեր իրավակիրառ պրակտիկայի համար նորություններ են: Եվ ամբողջ աշխարհում իրավական մեկնաբանությունների վիճահարույց խնդիրներ ունեն։Այդուհանդերձ մեր երկրում մեկ ու կես տարվա ընթացքում արդեն գործում է ապօրինի հարստացման քրեական օրենքով նախատեսված հոդվածը: Այս պահի դրությամբ ունենք 5 անձ, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում »,-ասաց Դավթյանը:
ՀՀ ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2019 թվականի միասնական քննությունների օրերն ըստ առարկաների:
ՀՀ կառավարության նիստի օրակարգից հանվեց Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին հարցը:
Իրանը չի պատրաստվում բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն այն մասին, որ նա կցանկանար կոնսուլտացիաներ անցկացնել Իրանի իշխանությունների հետ:
«Նայոմնիկ» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 9-ին, ժամը 03.45-ին, Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Աշոցքի բաժին բերման է ենթարկվել 46-ամյա Լուսինե Ս.-ն։
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահի պաշտոնը 2019թ.-ի հուլիսի 1-ին կստանձնի Կարին Մարկիդեսը՝ հաջորդելով ներկայիս նախագահ Արմեն Տեր Կյուրեղյանին:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է: