
Մեսսին լքել է հանդերձարանը խաղի ավարտից 2 ժամ անց

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին բարոյալքված էր իր թիմի՝ «Լիվերպուլից» կրած պարտությունից և Չեմպիոնների լիգայի եզրափակչում չհայտնվելուց:
«Մեսսին լքել է հանդերձարանն ընդամենը 6 րոպե առաջ, անգլիական ժամանակով 23:36-ին՝ վերջնական սուլոցից երկու ժամ անց»,- թվիթերյան իր էջում գրել է լրագրող Տանկրեդի Պալմերին:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 31-ամյա Մեսսին խաղից հետո դոպինգ-թեստ էր անցնում:
Así se ha ido Messi de Anfield tras pasar el control antidopaje pic.twitter.com/AOLVN0OB4n
— Ramiro Aldunate (@ramiro_aldunate) May 7, 2019
«Բարսելոնան» հաղթել էր առաջին հանդիպումը 3:0 հաշվով, բայց 4 անպատասխան գնդակ բաց թողեց պատասխան խաղում:
Մայիսի 8-ին եզրափակչի համար կպայքարեն «Այաքսը» և «Տոտենհեմը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը