Չեչնիայում սկսել են աշխատել կանանց համար նախատեսված առաջին տաքսիները
Չեչնիայում սկսել է աշխատել կանանց սպասարկող հատուկ տաքսի-ծառայությունը, որտեղ ավտոմեքենաների ղեկի առջեւ կին վարորդներ են: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ծառայության ղեկավար Մադինա Ցակաեւան: «Սկզբնապես մենք գործարկել ենք հինգ ավտոմեքենա, պահանջարկի ավելացման համեմատ դրանց թիվը կհասնի 20-ի:
Օպերատորները ոչ մի դեպքում պատվերներ չեն ընդունելու տղամարդկանցից»,-ընդգծել է Ցակաեւան: Տաքսին կոչվում է «Մեհքարի», որը չեչեներենից թարգմանվում է «աղջիկներ»:
Նախագիծը նախաձեռնողի խոսքով՝ կանանց տեղափոխելու համար հատուկ ծառայություն ստեղծելու անհրաժեշտությունը կապված է կրոնական նորմերի եւ մենթալիտետի հետ, որոնք նրանց թույլ չեն տալիս ուղեւորություններ կատարել օտար տղամարդկանց հետ նույն ավտոմեքենայում:
Նրա խոսքով՝ տաքսի-ծառայությունն աշխատանքի արդեն առաջին օրերին ստացել է բազմաթիվ զանգեր: Ցակաեւան ընդգծել է, որ կատարվում է վարորդների մանրակրկիտ ընտրություն, որոնք թեստավորում են անցնում ԴՕՍԱԱՖ-ի մասնագետների ներգրավմամբ:
«Պարզվել է, որ կանանց շրջանում շատ են տաքսու վարորդ աշխատել ցանկացողները, հայտարարությանը հաջորդած օրերին զանգերի տարափ է եղել, նույնիսկ զանգահարել են տղամարդիկ եւ ցանկացել աշխատանքի տեղավորել իրենց կանանց»,-ասել է նա: