Դիտարկմանը, թե՝ Դատախազությունը նշում է, որ ՍԴ որոշումը հիմք չէ, որպեսզի փոխվի ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը, Լ. Քոչարյանն արձագանքեց. «Բնականաբար, դատախազությունը էդպես պետք է նշի: Ես արդեն ասել եմ, որ տպավորություն է, թե Դատախազությունը ընդամենը մեկ պարբերություն է կարդացել: Կարծում եմ, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս ամեն ինչն ուղղորդված է»:
Վլադիմիր Սպիվակովն անվերապահ հեղինակություն է վայելում գործընկերների շրջանում ոչ միայն երաժշտական հանճարով, որին ծափահարում են լավագույն համերգային հարթակները Նյու Յորքից մինչեւ Տոկիո, այլեւ բարեկամություն անելու տաղանդով, մարդասիրությամբ ու նրբազգացությամբ:
Դատարանի բակն այս պահին մարդաշատ է։ Շարունակվում են թե նախագահ Քոչարյանի աջակիցների, և թե հակառակորդների բողոքի ակցիաները։ Դրանք խաղաղ բնույթ են կրում. Լուրջ միջադեպեր չեն արձանագրվել առայժմ։
168.am-ին դիմած բնակիչները բողոքում են, որ տևական ժամանակ է՝ մայրաքաղաք Երևանի այդ հատվածում ինչ-որ մարդիկ զբաղվում են խոզաբուծությամբ, իսկ իրենց ահազանգերը բանի տեղ դնող չկա։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ձգտելու է հասնել վեյփային արտադրանքի առանձին տեսակների վաճառքի սահմանափակման:
Ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում տեղի ունեցավ Աշխարհի Գավաթի խաղարկության առաջին փուլի 2-րդ պարտիաները:
«Իհարկե, գայթակղությունս շատ մեծ է որոշ բաներ հրապարակելու, և նույնիսկ կարող եմ ոչ թե խոսակցություն, այլ Սվիտալսկու և այլ դեսպանների նամակները հրապարակել այն մասին, թե ինչպե՞ս է գնահատում պարոն Սվիտալսկին Դանիել Իոաննիսյանի և նրա առանձին աշխատակիցների վարքագիծը Ֆեյսբուքում և ոչ միայն, բայց ինձ կզսպեմ։ Դանիել Իոաննիսյանի կոչին չէ, որ ես պետք է անսամ ու դրանք հրապարակեմ»,- եզրափակեց արդարադատության նախկին նախարարը։
ՀՀ Սահմանադրական դատարանը իր որոշմամբ հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածն այն մասով, որ այն չի սահմանում ՀՀ Սահմանադրությամբ անձեռնմխելիությամբ օժտված անձանց նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը մերժող հանգամանքները։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան, որտեղ սեպտեմբերի 14-22-ը կայանալու է աշխարհի առաջնությունը։
Սեպտեմբերի 11-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 23-րդ կմ-ին «Զիլ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասի տներից մեկի բետոնե պարսպին. վարորդը՝ 52-ամյա Սարիբեկ Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։
Քննարկվել են հարցեր կապված կադրային քաղաքականության, բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման հետ:
Քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, ծանուցագրում չկա ծանուցում՝ համապատասխան նախնական քննության տվյալներն առանց թույլտվության հրապարակելու պարտականության մասին, ուստի բարոյական եմ համարում իմ կողմից տեղյակ պահելու հանրությանը՝ ինչի մասին է խոսքը:
Հայաստանի ևս 5 տարածք ներառվեց մշակութային տարածքների ցանկում: Այդ մասին որոշումը ընդունվեց կառավարության նիստում:
Նա օդանավակայանից բերման է ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին:
Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ այդ պաշտոնում առաջադրվել է Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը:
Հատուկ քննչական ծառայության պետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի մասնակցությամբ ձայնագրության աղմկահարույց գաղտնալսումից անցել է մեկ տարի, բայց իրավապահ համակարգը դեռ լռում է:
Ժողովուրդ ջան սեպտեմբերի 14-17-ին բոլոր մարզերում եղանակը աստիճանաբար տաքանալու է այսօրվա համեմատ մոտ 6-7 աստիճանով։
Սեպտեմբերի 11-ին, ժամը 15.30-ին, Երևանի Բեյրութի փողոցում իրար են բախվել «Սուզուկի», «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ և «Հայասա» մոտոցիկլ. 37-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ֆրանսիայի Լիլ քաղաքում երեք քննիչ-դատավորներ մեղադրանքներ են առաջադրել Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի (խորհրդարանի ստորին պալատի) խոսնակ Ռիշար Ֆեռանին ձեռնարկությունից «ապօրինի օգուտ ստանալու» կապակցությամբ:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի մասով պատասխանատվություն կիրառող մարմին ճանաչել հարկային մարմինը:
Հոնկոնգի ոստիկանությունը հավանություն չի տվել սեպտեմբերի 15-ին կղզում հակակառավարական բազմամարդ հանրահավաք անցկացնելու ընդդիմադիր ուժերի դիմումին:
ՀՀ գլխավոր դատախազությունն անդրադարձել է «Հրապարակ» օրաթերթի «Արթուր Դավթյանը «պահում» է իր սանիկին՝ բոյկոտելով դատարանի որոշումը» վերտառությամբ նյութին՝ հերքելով դրանում մատուցված տեղեկությունները: ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասված է.
Հիշենք մեր պատմության դասերը: Բնապահպանական կոչերի ճնշման տակ փակվեց Հայաստանի ատոմային էլեկտրակայանը՝ ավելի խորացնելով էներգետիկ ճգնաժամը՝ հովհարային անջատումներ, էներգիայի սակավության պատճառով չաշխատող գործարաններ, գործազրկություն, արտագաղթ…
Եվրամիության կազմից առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալը երկրին սպառնում է սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի պակասությամբ, սահմանում բեռնափոխադրումների ընդհատումներով եւ զանգվածային բողոքներով:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետությունից օտարերկրացիներին արտաքսելու հիմքերն ավելացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի սփյուռքի, սպորտի և երիտասարդության մշտական հանձնաժողովը քննարկելու է Շախմատ առարկայի պարտադիր ուսուցման նպատակահարմարությունը: Այս մասին հայտարարել է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է գործող պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական նշանակելու հնարավորությունը, այդ դեպքում վերջինս միաժամանակ կզբաղեցնի երկու պաշտոնները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի դիվանատունը կհամաձայնի ազգային խորհրդարանի աշխատանքի վերսկսմանը, եթե Գերագույն դատարանը պաշտպանի Շոտլանդիայի դատարանի որոշումը, որը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել, որ երկրի օրենսդիր մարմնի գործունեության դադարեցումն անօրինական է եղել:
Միանգամից ասեմ, որ եթե այդ պնդումները ճշմարիտ լինեին, Թեղուտի պոչամբարի պատվարը պիտի նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով փլված լիներ, որովհետեւ հանքի շրջանում 4 բալ երկրաշարժ է գրանցվել:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին: Այս մասին այսօր ԱԺ նիստի սկզբում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: