Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր շարունակում էին իրենց բողոքի ակցիան Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի առջև: Նրանք պահանջում են կատարել ՍԴ որոշումը և Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով անհապաղ նիստ հրավիրել: Ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանն ասում է՝ ինքը եկել է պաշտպանելու ոչ թե Ռոբերտ Քոչարյան անձին, այլ երևույթը:
«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ակումբում տարեկան կվաստակի 1.5 միլիոն եվրո:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Ամուլսարի հարցով դիրքորոշումը պետք է լինի իրավական: Այս մասին Փաշինյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Բաղրամյան համայնքում տեղի ունեցած առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին իրավապահ համագործակցության ԹՊԻՀ ծրագրի ղեկավար, առաջին քարտուղար Մայքլ Շուլմանի և այլ աշխատակիցների ուղեկցությամբ 2019 թվականի սեպտեմբերի 10-ին այցելել է Փորձաքննությունների ազգային բյուրո:
«Որ աշխատանքային որևէ կոնֆլիկտ չունի, էդ ի՞նչ բացատրագրերի շարք էր՝ 12 րոպե բացակայել ես՝ նկատողություն, ուշանում ես 5 րոպե՝ բացատրագիր, միայն ինձ էր վերաբերում դա. մարդ կա, որ 10-ին էր գալիս աշխատանքի, այն դեպքում, երբ այն սկսվում է 9-ին, բայց աչք էր փակվում»:
Սանիտարական ուղղաթիռով Գեղարքունիքի մարզից Մարտունու ԲԿ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բ/հ է տեղափոխվել 2 տարեկան երեխա, որի մոտ նկատվել է ուժեղ ցնցում ու բարձր ջերմություն:
Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վիրահատվել է:
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է Ամուլսարի հանքավայրում փորձաքննություն իրականացրած ELARD ընկերության հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը:
Շոտլանդիայի Բարձրագույն քրեական դատարանը որոշել է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի գործունեության դադարեցումն անօրինական է:
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է որ աշխարհը թեթեւացած շունչ քաշեց ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռանալուց հետո։
Սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ տիկին Լորա Քուփերի գլխավորած պատվիրակությանը, որին ուղեկցել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսին։
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, որը պաշտոնաթող է արվել, շատ հաճելի զրուցակից է, սակայն Մոսկվան հարցերի մեծ մասի շուրջը նրա հետ չէր համաձայնում ուժային մեթոդների վրա հենվելու նրա կտրուկ ոճի պատճառով:
Գործելու է ավտոմատ համակարգ, տեսախցիկն արձանագրելու է ամեն ինչ: Տարբեր մեթոդներ են մշակվել, համաձայն որոնց՝ բալերը կհանվեն այն մարդուց, ով իսկապես վարել է մեքենան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիրը:
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է եռօրյա աշխատանքային այցով Արցախում գտնվող Ֆրանսիացի խորհրդարանականներին:
Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերել են 102–րդ ռուսական ռազմաբազայի 23-ամյա զինծառայողի դի:
Սամվել Ֆարմանյանը ֆեյսնուքյան իր էջում գրում է. «Հայկ Մարությանն, ըստ էության, երևանցիներին բացեիբաց հորդորում է. «Հավատացե՛ք ձեր ականջներին, ոչ թե աչքերին. աղբահանության խնդիրը լուծված է»:
Գերմանացի լեգենդար ավտոարշավորդ, «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի աշխարհի առաջնության յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի գիտակցությունը վերականգնվել է:
Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով 20:22-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք, 10 կմ խորության վրա, գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Սերբիան կշարունակի ռազմական չեզոքության քաղաքականություն վարել: Այդ մասին երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է չեխ պաշտոնակից Միլոշ Զեմանի՝ երկիր կատարած Fայցի ընթացքում:
31 տարի անց Գյումրին կրկին ցնցվեց: Գլխապտույտ, սրտխառնոց ու ինքնազգացողության վատացում, ուժեղ ցնցումից հետո էլ աղետ տեսած բնակչությունը հասկացել է, որ երկրաշարժ է:
Երևանյան հեռանկարներ 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշրջանի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում մենահամերգով կներկայանա հանրահայտ դաշնակահար Անդրաշ Շիֆը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 12-ին Սոչիում բանակցություններ կանցկացնի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ:
Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը Երևանում համատեղ որոշման արդյունք է, և ակնկալվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Ռուս ակտիվիստ Վիտալի Շիշկինին Հայաստանում քաղաքական ապաստան տալու մասին ՌԴ դեսպանությունը ոչ մի տեղեկության չի տիրապետում և չի պատրաստվում մեկնաբանել դրա մասին լուրերը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Ընդդիմության ընդդիմությունն է ձևավորվում ԱԺ-ում՝ ի դեմս «Լուսավոր Հայաստանը» լքած Արման Բաբաջանյանի, որը պարզ չէ՝ ինչքանով է հարմարվելու «Իմ քայլի» մեջ, կամ իր առանձին ուղեծիրն է բռնելու Նիկոլ Փաշինյանի հետ: Անհասկանալի է «Լուսավոր Հայաստանի» վիճակը, նրանք ինչ-որ երրորդ ուղին են բռնել, որը երևի միայն իրենք են հասկանում, որովհետև կողքից նայելով՝ իրենք մեկ Փաշինյանին կողմ են, մեկ՝ դեմ, և եթե կուսակցությունը չի կարողանում պահել իր ցուցակի երրորդ համարին, դա արդեն խնդիր է առաջացնում»:
Սանիտարական ուղղաթիռով Գեղարքունիքի մարզից Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 2 տարեկան երեխա, որի մոտ նկատվել է ուժեղ ցնցում ու բարձր ջերմություն:
168.am-ը Վանաձոր քաղաքում քաղաքացիների շրջանում հարցումներ անցկացրեց՝ պարզելու, թե քաղաքի և մարդկանց կյանքում հեղափոխությունից հետո ինչ փոփոխություններ են տեղի ունեցել։
Կրեմլում չեն կարծում, որ ազգային անվտագության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնականի պաշտոնից Ջոն Բոլթոնի հրաժարականը կարող է ազդել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ղրղզա-ռուսական Սլավոնական համալսարանում սեպտեմբերի 26-ին դասախոսություն կկարդա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դասախոսությունը նվիրված կլինի Եվրասիական տնտեսական միության 5-ամյա գործունեության և ԵԱՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության արդյունքների ամփոփմանը:
Մասնավորապես, Տիգրան Սարգսյանը կխոսի Միության նպատակների մասին, միջազգային համագործակցության ձևաչափերի և մոտակա առաջադրանքների մասին:
Միջոցառմանը հրավիրված են Ղրղզա-ռուսական Սլավոնական համալսարան ասպիրանտները, համալսարանի, պրոֆեսորադասախոսական ինչպես նաև ԵԱՏՄ մյուս երկրների և եվրասիական ինտեգրացիայով հետաքրքրված երրորդ երկրների ուսումնական հաստատությունների անձնակազմեր: