Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Քաղաքական դրդապատճառն ակնհայտ է. իշխանությունն ամեն գնով ուզում է Թովմասյանից ազատվել, որովհետև ամբողջական իշխանություն ստանալու համար Սահմանադրական դատարանը մնացել է՝ որպես վերջին բաստիոն, ինչը պետք է գրավեն՝ հեղափոխական տրամաբանությամբ»։
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է մադրիդյան ակումբի խաղի և իր դիրքի մասին:
«2010թ. դեկտեմբերի 17-ին իմ տղային որ բերեցին, ՌՈ-ում աշխատում էր Արամ Տեր-Սահակյանը Վովա Գասպարյանի հետ, իսկ այսօր Տեր-Սահակյանը նստած է՝ որպես անկախ փորձագետ, Անդրանիկ Քոչարյանի մոտ, ո՞նց է անկախ փորձագետ, որ իր ձեռքերը արյան մեջ թաղված են եղել, ես իմ ամեն ասածի համար պատասխանատու եմ, իրենց ձեռք չի տվել, որ այդ գործերը բացահայտեն, իրենք լավ էլ գիտեն, հենց դեպքը լինում է, միանգամից ռազմականն է գնում, գործերի մեջ կա երկու դեպք, մեկը՝ ճիշտը, մեկը՝ սուտը, սուտը, որ ծնողներին ասեն, ճիշտն էլ՝ որ մեկը մյուսից գումարներ լափեն, թե չէ բարդ բան չկա, բոլոր գործերն էլ բացահայտված են, ուղղակի չեն ասում»
Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի պատվիրակությունը, շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոկիեի գլխավորությամբ հոկտեմբերի 22-ին հանդիպել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին և ուսանողներին վերոնշյալ՝ շրջանի և Հայաստանի միջև կրթական ոլորտում համագործակցությանը նվիրված քննարկման շրջանակում: Համալսարանի ապագա կամպուսի հարևանությամբ՝ «Թումո» կենտրոնում կազմակերպված այս հանդիպումն իր ներկայությամբ պատվել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 15:04-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սուսաննա Պատվականյանն արդեն 19 տարի փնտրում է իր երեխային, որի մասին բժիշկներն ասել են, թե վատառողջ է ծնվել, իրեն էլ երեխայից հրաժարվելու մասին դիմում են տվել լրացնելու: 1984-ին ծնված Սուսաննան ծննդաբերել է 2000թ.-ին ՝ անչափահաս տարիքում, երեխային մեկ անգամ է տեսել, այն էլ, ինչպես ինքն է վստահեցնում, իրեն գաղտնի են ցույց տվել նորածնին:
«Ես եղել եմ մեծամասնության խմբակցության ղեկավարը, ծանոթ եմ բոլոր փաստաթղթերին, եթե դա հիմնավորված չլիներ, այդ թեկնածությունը ամբիոնից չէր հնչի»:
Փաստաբան Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Ես 1991 թվականից Դաշնակցության անդամ եմ, և այդ թվականից այդ ձախող ջանքերը միշտ եղել են։ Դաշնակցությունը միշտ միակամ է, պարզապես միշտ, երբ Հայաստանից պատվիրակություն է մեկնում, նա այնտեղ ներկայացնում է պետությունը, և այդ առումով սփյուռքի կառույցներից աջակցություն է ստանում»,- ասաց Խաչատրյանը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Ալեշ Խմելարժի (Aleš Chmelař) գլխավորությամբ Պրահայում անցկացվել են Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ:
Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում վերջին մեկուկես տարվա ընթացքում, պոպուլիզմի ու դեմագոգիայի խառնուրդից դեպի դասական դիկտատուրայի անցման դասագրքային օրինակ է, որին ականատես ենք դառնում բոլորս։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «Չարենցավանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 22-ին, ժամը 13:36-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Շրջանային փողոցի տներից մեկի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին, առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է կոնգրեսական Աննա Գ. Էշուի՝ «Հարգելի գործընկեր» նամակը, որը կոչ է անում աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ H.Res.296 բանաձևին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:
Հոկտեմբերի 20-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Կողբ բնակավայրի «Թեղանց փոս» կոչվող տեղամասի մոտ ստուգման նպատակով կանգնեցրել են «Գազ-63» մակնիշի մի մեքենա։
Մարդու իրավունքների պաշտպանը #փոխիրաշխարհը իրազեկման արշավի շրջանակում սկսում է ներառական կրթության խրախուսմանն ուղղված տեսանյութերի շարք։ Այս անգամ ներկայացնում ենք 7-րդ դասարանում սովորող Արեգի երազանքի մասին պատմող տեսանյութը։
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է Լա Լիգայի 9-րդ տուրի «Մալյորկայի» հետ խաղի արդյունքները (0:1):
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր լավագույն մաղթանքներն է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած Լիբերալ կուսակցությունը հաղթանակի և պաշտոնավարումը շարունակելու առիթով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանը:
Մոսկվայում, կյանքի 84-րդ տարում , ծանր հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց հայ գեղանկարչության երևելիներից մեկը՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանը։
ՀՀ զինված ուժերի 2019 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն, Հայաստանի Հարնապետության պետական կառավարման համակարգի, պետական այլ մարմինների, պետական կառավարման տարածքային մարմինների, կազմակերպությունների և Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց ներգրավմամբ, հոկտեմբերի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են հավաք-պարապմունքներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը քննադատել է թիմին՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի հանդիպումից առաջ (1:1) «Լիվերպուլի» ֆուտբոլիստներին ջերմորեն ողջունելու համար:
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պարզաբանել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեման։
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում Արցախի Հանրապետության վետերան ֆուտբոլիստների և ՀՀ լրագրողների հավաքականների միջև տեղի կունենա ֆուտբոլի ընկերական հանդիպում:
ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ 2019 թ. հոկտեմբերի 7-ին «Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին» արձանագրությունը անվավեր ճանաչելու համար:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տված խախտումների վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ համապատասխան պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն կատարել ծառայողական պարտականությունները։
«Տասն անգամ ավելի անազատ վիճակում է գտնվում դատական համակարգը հիմա: Եվ ամբողջ կուժն ու կուլան պետք չէ դատական համակարգի գլխին թափել, փնովել դատական համակարգը, երբ այսօրվա ո՛չ օրենսդիր, ո՛չ էլ գործադիր իշխանությունն է որակական հատկանիշներով ավելի լավը դատական իշխանությունից: Անգրագիտություն է տիրում մեր պետական իշխանության բոլոր ոլորտներում, գրագիտության առումով՝ դատական համակարգն անհամեմատ ավելի բարձր է իշխանության մնացած ճյուղերից»: