
Դա աբսուրդ է՝ առանց Հրայր Թովմասյանի փաստաթուղթը իմ ձեռքի տակ լինելու, մեր խմբակցությունը նիստ չէր անի. Վահրամ Բաղդասարյան. Yerkir.am

Ես եղել եմ մեծամասնության խմբակցության ղեկավարը, ծանոթ եմ բոլոր փաստաթղթերին, եթե դա հիմնավորված չլիներ, այդ թեկնածությունը ամբիոնից չէր հնչի. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասել է ԱԺ ՀՀԿ նախկին խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամությունից հրաժարվելու և ՍԴ նախագահ ընտրվելու օրինականությունը վիճարկելու մասին:
«Դա աբսուրդ է պարզապես. 2018 թ-ի փետրվարի 22-ին Հրայր Թովմասյանը դիմել է ՀՀԿ-ին, նույն օրը դիմումը մուտքագրվել է և մեր կանոնադրության համաձայն՝ հենց դիմելու օրը արդեն դադարեցվում են նրա լիազորությունները: Այսինքն, նա հեռացել է կուսակցությունից օրենքի տառին համապատասխան, որովհետև առանց այդ թուղթը իմ ձեռքի տակ լինելու մեր խմբակցությունը նիստ չէր անի և չէր տա իր հավանությունը, որ պետք է ձայն տա Հրայր Թովմասյանին»,-ասել է նա:
ՀՔԾ քննիչներն այդ փաստաթուղթը ՀՀԿ գրասենյակից վերցրել են և, Վահրամ Բաղդասարյանի համոզմամբ, շատ մոտ ապագայում հանցակազմի բացակայության պատճառով գործը կկարճվի:
Հրայր Թովմասյանի դուստրերին ու հորը ԱԱԾ կանչելու երևույթը նրա համար անընդունելի է. «Պետք չէ իրավաբան լինել, յուրաքանչյուր պարկեշտ մարդ հասկանում է՝ ինչ է կատարվում. դեռահաս աղջիկներին տանեն 5-6 ժամ ԱԱԾ-ում պահեն, կամ 75 տարեկան հիվանդ հորը տանեն և ասեն՝ այս տանիքը 1992 թ-ին ինչպես է կառուցվել… մենք հասկանում ենք, որ դա ԱԱԾ-ի գործ չէ, ԱԱԾ-ն ավելի լուրջ գործեր ունի կատարելու»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: