Զոհված ազատամարտիկ ֆուտբոլիստների հիշատակին նվիրված՝ կկազմակերպվի ընկերական հանդիպում
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում Արցախի Հանրապետության վետերան ֆուտբոլիստների և ՀՀ լրագրողների հավաքականների միջև տեղի կունենա ֆուտբոլի ընկերական հանդիպում:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության սպորտի վարչության գլխավոր մասնագետ Գրիգոր Առաքելյանը:
Նրա խոսքով՝ ընկերական հանդիպումը նվիրված է զոհված ազատամարտիկ ֆուտբոլիստների հիշատակին: Նա նշել է, որ ֆուտբոլային խաղը կազմակերպվել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության ու ԱՀ ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ ջանքերով: