
Երևանի Շրջանային փողոցում պատին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 22-ին, ժամը 13:36-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Շրջանային փողոցի տներից մեկի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին, առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մե մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վիրավ Վ., ծնված 2001 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի պատին. պատը չի վնասվել:
Ինչպես հաղորդում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան. գազի արտահոսք չի հայտնաբերվել: