«Ես ուզում եմ հավերժ մնալ «Ռեալում»». Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է մադրիդյան ակումբի խաղի և իր դիրքի մասին:
«Այն, ինչ տեղի է ունեցել, արդեն անցյալում է: Ֆուտբոլը մոռանում է քո նվաճումների մասին, բայց այդպիսին է կյանքը: Ես նույնպես կարծում եմ, որ կա միայն ներկան: Այն, ինչի մենք հասել ենք «Ռեալի» հետ, անցյալում է:
Չեմ կարող ասել, որ ինձ հունից չի հանում այն, ինչ իմ մասին խոսում են: Հունից հանում է: Բայց ես միշտ դրականորեն կմտածեմ և ամեն ինչ կանեմ լավագույն ձևով: Մարզչի պաշտոնում փոփոխությունները քննարկելը լրագրողների աշխատանքն է:
Ես ուզում եմ հավերժ մնալ «Ռեալում»: Մենք գիտենք իրավիճակը, բայց պետք է մեկ ուրիշին հարցնել: «Ռեալում» միշտ ճնշում կլինի: մենք գիտակցում ենք խմբում մեր դիրքը (Չեմպիոնների լիգայում), բայց ոչինչ չի ավարտվել մինչև խմբային փուլի ավարտը:
Շատ դժվար է խաղալ, երբ ոչինչ չի վտանգվում: Հիմա ուրիշ մրցաշրջան է: Չի կարելի միշտ լավ խաղալ: Մենք «Ռեալն» ենք և չենք կարող թույլ տալ մեկ րոպե վատ խաղ:
Մենք թիմ ենք, ինչ-որ մեկին առանձնացնելու կարիք չկա: Մենք բոլորս նույն նավում ենք, որի համար ես պատասխանատու եմ: Ես վստահում եմ թիմին և ցանկանում եմ ցույց տալ, որ ամեն ինչ հնարավոր է փոխել: Միշտ չէ, որ հնարավոր է հաղթել, բայց գլխավորը բնավորություն ցույց տալն է»,- Զիդանին է մեջբերում Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը