Ոսկու քաշը, որը հայտնաբերվել է Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման վայրում, կազմում է 18 կիլոգրամ:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հոկտեմբերի 22-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում:
«Մանչեսթեր Յունայթեդի» ամերիկացի սեփականատերերը, ինչպես հաղորդվում է, մերժել են Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամ, թագաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալմանի՝ ակումբը գնելու վերաբերյալ երկու առաջարկները:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կոչ է արել Թուրքիային՝ վերջնականապես դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում եւ հարգել միջազգային հումանիտար իրավունքի նորմերը:
Նկարագրվածն ավելի է մեծացնում վարույթն իրականացնող մարմնի դատավարական բեռը նման յուրաքանչյուր դեպքում ապահովելու իր գործողությունների միանշանակությունը՝ հետապնդած իրավաչափ նպատակի և դրան հասնելու համաչափ միջոցների տեսանկյունից: Սա նշանակում է նաև, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ցույց տալ, որ անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակումը նրան պատժելու կամ զրկանքների ենթարկելու նպատակ չի հետապնդում:
Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր ասուլիսում անդրադառնում է ներքաղաքական իրավիճակին ՍԴ-ի շուրջ ստեղծված թնջուկին, Բաքվում տեղի ունեցած թուրքալեզու համաժողովին և Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
«Ժողովուրդը հեղափոխություն ինչի՞ համար է արել, ժողովուրդը պատրաստ է ամեն ինչի, բայց պետք է տեղյակ լինի, գիտակցի, լսի, բայց տեսնում ենք, հեղափոխությունից հետո ասում են՝ թաքուն»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանը:
«Ասելով, որ լինի, Ձեզանից շատ կարելի է ասել». Թունյանը՝ Մարուքյանին:
«Դո՞ւք եք պոպուլիզմից խոսում. էնքան կասեմ, որ… սփաթվե՛ք»:
2018-ի բովանդակությունից բան չի մնացել։ Փոփոխությունների պահանջ եւ ակնկալիք. հարյուր հազարներին սա՛ էր հանել փողոց, ու հին իշխանությունը խաղաղ գնաց, որպեսզի նորը մեծ տեմպերով ու ավելի նոր մտածողությամբ առաջ տանի երկիրը։ Կար բացառիկ հնարավորություն՝ երկրի առաջընթացի համար։ Բայց 1.5 տարում պրոցեսների բովանդակությունը փոխվեց։
Անկարան թարգմանության սխալ է համարում Թուրքիայի դեմ պատերազմելու պատրաստակամության վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի խոսքերը, «նա չէր կարող նման անպատասխանատու հայտարարություն անել»:
Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հետ:
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, ըստ Էդուարդ Շարմազանովի, գլխատում է ուժային համակարգը, իրավապահ մարմինները, սպայական համակարգը: Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ 168.am-ի հարցին ի պատասխան:
«Որպես հայ ու ընտանիքի մարդ՝ տեսնելով, որ 16 տարեկան աղջկան կանչում են հարցաքննության, ինչ-որ չարաշահումներ՝ ինձ համար անընդունելի է»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:
Պեկինում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով Սյանշանի 9-րդ համաժողովի շրջանակում հոկտեմբերի 22-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի առանձին երկկողմ հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Վեյ Ֆենխեի հետ:
Հոկտեմբերի 21-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, ուր երևում է, որ ոստիկանության ծառայողները մի տղամարդու բերման են ենթարկում ոստիկանության Մաշտոցի բաժին։
«Ասում ենք՝ թափանցիկությունը չսահմանափակե՛ք, ասում եք՝ դեմ ենք»:
«Ես չէ, որ պետք է պետական մտածելակերպ սովորեցնեմ»:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել դատախազության բողոքը և մեկ ամիս առաջ «Հյուսիս-Հարավի» գործով գրավի դիմաց ազատ արձակված Տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրեց կալանավորումը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տարոն Մարգարյանը ճիշտ էր, մենք՝ սխալ։ Իշխանությունը մերժեց «Լուսավոր Հայաստանի» նախագիծը։ Սա ակնհայտորեն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի քմահաճույքն էր, ինչը դակեց Ազգային ժողովի մեծամասնությունը։
Արարատ Միրզոյանն ԱԺ նիստը վարում է գրեթե կիսադատարկ դահլիճում. որտե՞ղ են պատգամավորները
«Տիկի՛ն Զոհրաբյան, եթե Ձեզ մոտ դեժավյու է առաջանում. առաջարկ ունեմ»:
«Չեմ բացառում, որ ընդդիմության մերժված նախագծերում Կառավարությունը ստորակետ փոխի, ետ բերի ԱԺ»
«Ո՞ւմ հաշվին ենք մենք եկամտահարկից տալիս ինչ-որ մեկի առողջության համար»:
«Ձեզ լսողները մտածելու են՝ դուք լավություն եք ուզում անել, մենք խանգարում ենք»․ Բաբկեն Թունյանը՝ Մանե Թանդիլյանին
«Այս մեկուկես տարում Ադրբեջանը և Թուրքիան երեք անգամ համատեղ զորավարժություններ են իրականացրել, խոսել են ՀՀ վրա ռազմական ագրեսիա իրականցնելու վերաբերյալ, մեր քայլողների ղեկավարը խոսել է Ալիևի կիրթ լինելու մասին, Արցախյան հիմնահարցն ունի իրար հակասող հայտարարությունների շարան, որը թուլացնում է մեր դիրքերը բանակցություններում»:
Պենտագոնն սկսել է Աֆղանստանից զորքերի լրիվ դուրսբերման պլանի նախապատրաստումը:
Պետական բյուջեում ռազմական պաշտպանության ծախսերի մասնաբաժինը 2019 թ․ 18,2%-ից նախատեսվում է 2020 թ․ նվազեցնել մինչև 16,1%-ի, փոխարենը անհամաչափ ավելացնել բազմաթիվ այլ ծախսեր, ներառյալ որոշ դեպքերում կրկնապատիկ և եռապատիկ չափով, իսկ բյուջեին կից Կառավարության տարեկան ուղերձի «Սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները» բաժնում նաև զարմանալի կերպով բացակայում է պաշտպանությանը վերաբերվող որևէ դրույթ։
Անվտանգության ոլորտում Իրանի եւ Ռուսաստանի համագործակցությունը ազդում է Մերձավոր Արեւելքում անվտանգության ոլորտի իրադրության վրա եւ թույլ կտա կայունացնել տարածաշրջանն ապագայում:
«Սա ծրագիր է՝ քանդելու ակադեմիան, այսինքն՝ գիտությունը։ Երկիրը պետք է ունենա ակադեմիա։ Եթե սա քաղաքակիրթ երկիր է, եւ մենք քաղաքակիրթ ազգ ենք, ուրեմն ունենք մեր սիմվոլները, որոնք միայն սիմվոլ չեն։ Գիտությունների ակադեմիա, օպերային թատրոն, պատկերասրահ, Մատենադարան, սիմֆոնիկ նվագախումբ, սրանք պարտադիր են, իսկ եթե որոշ խավարամոլներ ինչ-որ անձնական նպատակներով ուզում են բաներ քանդել, թող մտածեն իրենց մասին»։