«Եթե «Ռեալը» ցանկանում է ինչ-որ բանի հասնել այս տարի, մենք պետք է խաղանք ավելի մեծ նվիրվածությամբ»․ Զիդան
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է Լա Լիգայի 9-րդ տուրի «Մալյորկայի» հետ խաղի արդյունքները (0:1):
«Երբ այսպիսի խաղ ես սկսում, ամեն ինչ բարդանում է: Մենք չէինք խաղում այնպես, ինչպես ուզում էինք:
Անակնկալ չպետք է լինի այն թիմի ելույթը, որն իր երկրպագուների առջև է խաղում: Բայց չգիտես ինչու, առաջին 8 րոպեները մեզ համար անակնկալ էին: Նրանք գոլ խփեցին և անցան պաշտպանական խաղի, բայց մենք չկարողացանք գտնել այս խնդրի լուծումը:
Վնասվածքները ֆուտբոլի մաս են կազմում: Վնասվածք ունեցող ֆուտբոլիստների փոխարեն՝ այլ խաղացողներ դուրս եկան, և նրանք ստիպված էին խաղալ ավելի լավ, քան իրենք կարող էին։ Ոչ մի արդարացում չի կարող լինել: Յուրաքանչյուրը պետք է ապացուցի, որ բավականաչափ լավ է խաղում «Ռեալի» կազմում։
Ես որոշում եմ կազմը, չնայած որ յուրաքանչյուրը կարող է իր կարծիքն ունենալ այս մասին: Մենք պետք է ամեն ինչ լավ վերլուծենք և հապճեպ եզրակացություններ չանենք: Ես գոհ չեմ խաղից, բայց պետք է պարզեմ, թե ինչ է տեղի ունեցել:
Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր երեք օրվա ընթացքում մենք պետք է հաստատենք մեր կարգը: Մենք սրա հետ կապված խնդիրներ ունենք, մենք անկայուն ենք: Ես չեմ ասի, որ շատ անհանգստացած եմ, բայց պետք է ավելի կայուն գործենք:
Եթե մենք ցանկանում ենք ինչ-որ բանի հասնել այս տարի, մենք պետք է խաղանք ավելի մեծ նվիրվածությամբ»,- ասել է Զիդանը:
Սիրարփի Աղաբաբյան