Հետագայում, Գ. Կուտոյանի խնդրանքով, վերջինիս կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի՝ բազմոցի դիմաց գտնվող սեղանին:
ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ Հայկ Հարությունյանի մահվան փաստով հարուցվել էր քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հանցակազմով:
Հունվարի 18-ին, ժամը 15:46-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Լմբատ թաղամասի էլեկտրական բաշխիչ կայանում դի կա:
Անհայտ հիվանդությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Մաի-Նդոմբե գավառում 5 մարդու կյանք է խլել:
Հունվարի 18-ին, ժամը 17:24-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Տարածաշրջանային խաղացողները պետք է հարգեն Իրաքի սուվերենությունը և չխախտեն այն:
Դեկտեմբերի 30-ին, ժամը 10-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնում մի տաքսու վարորդ հաղորդում էր տվել, որ նույն օրը ժամը 7.40-ին, Արցախի պողոտայում անծանոթ մի երիտասարդ խոսելու պատրվակով վերցրել է իր բջջային հեռախոսը և բացահայտ հափշտակել:
«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ կողմ է բալային համակարգին. «Այն երկրներում, որտեղ այս համակարգը ներդրվել է, հիմնականում դրական արդյունք է եղել, և սրա դրական կողմերից մեկն այն է, որ անկախ ֆինանսական դրությունից՝ օրենքը բոլորի վրա հավասարաչափ կիրառվելու է: Մինչև 2020թ. հունվարի 1-ը մարդիկ կարող էին ամեն օր ալկոհոլ օգտագործել, երթևեկել, ոստիկանը կարող էր հայտնաբերել, տուգանել, բայց հաջորդ օրը նրանք նորից կշարունակեին: Կամ ամբողջ օրվա ընթացքում կարող էին միշտ հանդիպակաց երթևեկել. կտուգանվեին, նորից կշարունակեին: Այդ ամենին որևէ սահմանափակում գոյություն չուներ: Այժմ այդ ամենն անցյալում է»:
Հունվարի 2-ի լուսադեմին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ դանակահարված վիճակում բուժհաստատություն է տեղափոխվել Գյուլագարակ գյուղի 24-ամյա մի բնակիչ։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Աֆրիկայի գավաթը ձմռանը անցկացնելու որոշումը:
Այդ թվից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քանակը 1 154 է։
91-ամյա Քնարիկ Խաչատրյանն այս նշանաբանով է տարիներ շարունակ ասեղնագործել: Նկարչական տվյալներ չունի, բայց ձեռագործ աշխատանքները մեծ վարպետությամբ է իրականացրել: Ասում է` գյուղում ծնվել-մեծանալն իր ազդեցությունն ունի:Թեեւ երկար տարիներ բնակվում է Գյումրիում, բայց այսօր էլ մեծ հպարտությամբ է նշում, որ Աշոցքի ծնունդ է:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ դեկտեմբերի վաճառքի տվյալների:
«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը կիսել է իր կարծիքը հարձակվող Լիոնել Մեսսիի խաղի վերաբերյալ:
Կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել «Արսենալը» մինչև պայմանագրի ավարտը 2021 թվականին:
Դեպքն անցյալ տարեվերջին էր կատարվել` Էջմիածնում: Դեկտեմբերի 30-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մաշտոցի փողոցի հագուստի խանութից փող և մոտ 70 ջինսե տաբատ են գողացել:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Էռնեստո Վալվերդեի «Բարսելոնայից» հեռանալու և կատալոնացիների՝գլխավոր մարզչի պաշտոնում նոր մարդ նշանակելու մասին:
Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի բարձրագույն ատյանի դատարանը հունվարի 17-ին Shikoku Electric Power ընկերությանը կարգադրել է կանգնեցնել է հիմեի պրեֆեկտուրայում «Իկատա» ատոմակայանի երրորդ ռեակտորի աշխատանքը:
Հունվարի 17-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի նախասրահից, բերման են ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 6 գրամ դեղնականաչավուն զանգված և կռփազենք:
Առաջնության առաջին հատվածի ավարտին «Արքայական ակումբը» մի փոքր դանդաղեց: Զինեդին Զիդանի թիմը միավորներ կորցրեց «Վալենսիայի» (1:1), «Բարսելոնայի» (0:0) և «Ատլետիկ Բիլբաոյի» հետ խաղերում (0:0): Առաջնության վերսկսումից հետո առաջին խաղում հնարավոր եղավ ընդհատել այս շարքը: Վերջին տուրում «Ռեալը» 3:0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»:
Ոստիկանության Տարոնի բաժնում հունվարի 17-ին օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հունվարի 16-ին՝ ժամը 22:00-ից 23:30-ն ընկած ժամանակահատվածում, «ՎԱԶ 2121» մեքենայի վարորդը և մի քանի այլ տրանսպորտային միջոցների վարորդներ բարձր արագությամբ մեքենայով պտույտներ կատարելով տևական ժամանակ խաթարել են Վանաձորի «Հայքի» հրապարակի երթևեկությունը:
Աշխատուժի ուսումնասիրության մեջ վիճակագրությունն առանձնացնում է գործազրկության մակարդակ հասկացությունը։
Լավ, էս մեր երկրում որտեղի՞ց էսքան նեկրոֆիլ, որ Գեորգի Կուտոյանի դիակը դեռ տաք, արդեն որոշեցին` ո՞վ է կրակել, ինչի՞ համար ու Clock զենքը դեռ քանի մարդու քունքին արժի դատարկել:
Փետրվարի սկզբին Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Վադոդարա քաղաքում կբացվի առաջին «Արմաթ» լաբորատորիան։ Բացմանը ներկա կգտնվեն Հնդկաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։
«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Էշլի Յանգը տեղափոխվեց «Ինտեր»: Ֆուտբոլիստի տրանսֆերից հետո «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը հաստատել է, որ Հարի Մագուայերը կլինի թիմի նոր ավագը:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խորհրդարանների պատգամավորները համատեղ հայտարարություն ընդունեցին, որով դատապարտեցին 30 տարի առաջ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպված և իրականացված հայերի ջարդերը: Հունվարի 18-ին հայտարարությունը միաձայն ընդունվեց ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված համատեղ հատուկ նիստի ավարտին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամ: Շրջայցի ընթացքում հիմնադրամի ղեկավարը կառավարության ղեկավարին է ներկայացրել CARD-ի գործունեությունը, հիմնադրամի տարբեր բաժինների աշխատանքները:
Երեկ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան բոթը տարածվեց մամուլում, մի մասն այն անվանեց սպանություն, մյուս մասն՝ ինքնասպանություն։ Հորդորում ենք զերծ մնալ նման հապճեպ գնահատականներից։
ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և այլ դատավարական, օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 18.00-ին, Խաղաղ Դոնի 2/14, «Էրեբունի» սգո սրահում: Իսկ հուղարկավորությունը՝ հունվարի 20-ին, ժամը 14.00-ին՝ նույն հասցեից: