Բաժիններ՝

«Ռեալ Մադրիդ»-«Սևիլիա». տուրի կենտրոնական հանդիպումը

Հունվարի 18-ի 20-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռեալը» ընդունելու է «Սևիլիային»։

«Ռեալ Մադրիդ»

Առաջնության առաջին հատվածի ավարտին «Արքայական ակումբը» մի փոքր դանդաղեց: Զինեդին Զիդանի թիմը միավորներ կորցրեց «Վալենսիայի» (1:1), «Բարսելոնայի» (0:0) և «Ատլետիկ Բիլբաոյի» հետ խաղերում (0:0): Առաջնության վերսկսումից հետո առաջին խաղում հնարավոր եղավ ընդհատել այս շարքը: Վերջին տուրում «Ռեալը» 3:0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»:

Չնայած ամենալավ արդյունքներին, «սերուցքայինները» շարունակում են գլխավորել լիգայի մրցաշարային աղյուսակը «Բարսայի» հետ միասին: Երկու թիմերն էլ վաստակել են 40 միավոր, բայց լրացուցիչ ցուցանիշներով Մադրիդը մեկ հորիզոնականով ցածր է:

Ընթացիկ առաջնությունում «Արքայական ակումբը» դեռ չի պարտվել տանը՝ միավորների կորուստ ունենալով ընդամենը երեք ոչ-ոքի խաղերում:

Ֆեդերիկո Վալվերդեն կբացակայի որակազրկման պատճառով։  Վնասվածքներ ունեն Էդեն Ազարը և Մարկո Ասենսիոն: Հարցականի տակ է Սերխիո Ռամոսի և Քարիմ Բենզեմայի մասնակցությունը։

Գարեթ Բեյլը չի հայտավորվել այս խաղին՝ չնայած չունի ոչ մի վնասվածք։

«Սևիլիա»

Անդալուզյան թիմի ֆուտբոլիստները նույնպես առանձնահատուկ տպավորիչ չեն մրցաշրջանի վերջին հատվածում ցուցադրած իրենց խաղով: Առաջնության առաջին կեսի ավարտին նրանք ոչ-ոքի խաղացին «Օսասունայի» հետ (1:1), պարտվեցին «Վիլյառեալին» (1:2) և երեք միավոր վաստակեցին «Մալյորկայի» հետ խաղում (2:0): Նոր օրացուցային տարում Պրեմիերայում հանդիպումների վերսկսումից հետո ոչ-ոքի՝ 0:0 ավարտվեց «Ատլետիկ Բիլբաոյի» հետ խաղը։

Ընդհանուր առմամբ, արտագնա խաղերում Խուլեն Լոպետեգիի սաները պարտվել են ընդամենը երկու հանդիպում՝ «Բարսելոնայի» (0:4) և «Էյբարի» (2:3) հետ՝ հաղթելով տասը հանդիպումներից վեցում:

Այժմ «Սևիլիան» զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում՝ հինգ միավորով զիջելով առաջատարի դուետին:

Որակազրկման պատճառով չի խաղալու գլխավոր առաջատարներից մեկը՝ Լուկաս Օկամպոսը: Վնասվածք ունի  Խավիեր Էրնանդեսը:

Հանդիպելու են Խուլեն Լոպետեգիի նախկին և ներկա թիմերին: «Ռեալը» լավ մարզավիճակում է: Վերջին տուրում հաղթելուց բացի, «Ռեալը» այս ընթացքում հաղթեց նաև Իսպանիայի Սուպերգավաթը։ Հարձակումը պետք է ուժեղացնի Բենզեման, որը  բավականին արդյունավետ է գործում վերջին շրջանում: «Արքայական ակումբը» լավ է խաղում պաշտպանությունում՝ միայն մեկ գոլ բաց թողնելով վերջին 5 հանդիպումներում:

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ»-«Սևիլիա» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ 19։00-ին։

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս