Օզիլը նշել է, թե ինչքան կմնա «Արսենալում»
Կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել «Արսենալը» մինչև պայմանագրի ավարտը 2021 թվականին:
«Ես շատ գոհ եմ իմ պայմանագրից և կմնամ այստեղ այս մրցաշրջանում և հաջորդում:
Ես չգիտեմ, թե ինչպիսին է ապագան ինձ համար: Ես հուզմունքով սպասում եմ, բայց չգիտեմ, թե ինչ կլինի:
Արտետան «Արսենալին» է վերադարձնում ակումբի բնածին առավելությունները՝ պայքար, գնդակի տիրապետում ամբողջ խաղի ժամանակ, խաղի վերահսկում:
Դա աշխատում է. բոլորը ժպտում են, ուրախանում: Դա մեզ հաջողություն է բերում: Արտետան «Արսենալի» համար հարմար անձնավորություն է»,- ասել է խաղացողը beIN Sports-ի եթերում:
Օզիլը «Արսենալում» շաբաթական ստանում է 300-350 հազար ֆունտ: Սա լիգայի ամենաբարձր աշխատավարձերից մեկն է:
31-ամյա Օզիլը այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայի 12 խաղերում տվել է 1 գոլային փոխանցում։
Սիրարփի Աղաբաբյան