«Ես ցավում եմ Վալվերդեի համար»․ Զիդան
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Էռնեստո Վալվերդեի «Բարսելոնայից» հեռանալու և կատալոնացիների՝գլխավոր մարզչի պաշտոնում նոր մարդ նշանակելու մասին:
«Ես ցավում եմ Վալվերդեի համար, սա լավ իրավիճակ չէ: Նա լավ մարզիչ է, և ես անչափ հարգում եմ նրան: Մենք՝ որպես մարզիչներ, հասկանում ենք, թե որտեղ ենք մենք:
Եթե մենք պարտվենք երկու հանդիպում, ապա նրանք կրկին քննադատելու են ինձ, ինչպես մեկուկես ամիս առաջ: Սա երբեք ֆուտբոլում չի փոխվի:
Ակնկալում եմ, որ «Բարսելոնան» Սետյենի հետ մրցունակ կլինի, ինչպես միշտ: Նրանք կկատարեն իրենց գործերը, մենք կանենք մեր սեփականը: Այս առճակատումը միշտ կլինի»,- ասել է Զիդանը:
Սիրարփի Աղաբաբյան