Բաժիններ՝

«Մեսսին մարզիչներին դարձնում է ավելի լավը»․ Սետյեն

«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը կիսել է իր կարծիքը հարձակվող Լիոնել Մեսսիի խաղի վերաբերյալ:

«Ես համաձայն եմ այն ​​ամենի հետ, ինչ ասել են Լեոյի մասին: Նա զարմանալի ելույթներ ունի, և ոչ մի ֆուտբոլիստ չի արել դա ֆուտբոլի ողջ պատմության ընթացքում:

Նա յուրաքանչյուր խաղում արտակարգ ազդեցություն է ունենում խաղի վրա: Նա եզակի խաղացող է: Կարող եք մտածել, որ նրա նման ֆուտբոլիստ  նորից չի լինելու։

Լիոնելը մեզ՝ մարզիչներիս, ավելի լավն է դարձնում։ Նա մեզ համար գավաթներ է նվաճում։

Նա խաղացող է, ում պետք չէ որևէ բան ասել․ դա ցույց է տալիս, թե որքան մրցունակ է նա: Սա անբացատրելի է, բայց հիանալի»,- ասել է Սետյենը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս