Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է հայ ականավոր աստղաֆիզիկոս, գիտության ու արվեստի միջազգային STARMUS (Stars and Music) փառատոնի հեղինակ և հիմնական կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանին:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ Հատուկ քննչական ծառայությունը կարճել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության պատճառով: Միաժամանակ տեղեկացվում է, որ հարուցված գործի նախաքննությամբ հերքվել են մամուլում տարածված տեղեկությունները դատավոր Արթուր Ավագյանի կողմից կատարված գործողությունների վերաբերյալ:
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբին է այցելել ՆԱՏՕ-ի KFOR առաքելության հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Լորեն Միշոն:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 14-ին Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ ու 5․45 մմ տրամաչափի 21 փամփուշտ։
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 մրցավեճում «Ունիոստաստը» դժվար թե կարողանա ընդունել իր դաշտում «Ռեալին»:
Բեռլինում հաստատված գիտնականներ Վահե Թաչջանը և Էլկե Հարթմանը հանձն են առել մեկ տեղում հավաքել Հայոց ցեղասպանության տարիներից և դրանից առաջվանից պահպանված՝ հայերին առնչվող բոլոր իրերի, փաստաթղթերի մասին տեղեկությունները:
Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Opel Astra մակնիշի 36 GR 394 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 34 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին, մոտ 20 մետր առաջ ընթացել, բախվել երկաթե գովազդային վահանակի սյանը։
Հատուկ քննչական ծառայությունը կարճել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության պատճառով:
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը։
Հարձակվող Նեյմարը կարող է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ:
Այսօր հունվարի 17-ին կլրանար ապրիլյան պատերազմի հերոս Մերուժան Ստեփանյանի 27 ամյակը:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Մարդկային առումով անընկալելի, ցավալի ու ողբեգական է Գեորգի Կուտոյանի մահը։ Ցավակցում եմ ընտանիքին, հարազատներին ու ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ։ Հանգչես խաղաղությամբ…
Հունվարի 16-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Ա. Բաղդասարյանի հետ քննարկել է ՊՆ ռազմական ոստիկանության և մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի միջև ընթացիկ համագործակցության հարցեր:
Հունվարի 14-ին ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տարոնիկ գյուղի բնակիչներից մեկն իր տանը և օժանդակ շինություններում պահում և օգտագործում է թմրամիջոց։
2020 թվականի հունվարի 16-ին ՀՀ վարչապետը որոշ հեռուստաընկերությունները որակեց իբրև «կոռուպցիոներին» պատկանող հեռուստաընկերություններ: Նրա համոզմամբ՝ հեռուստաեթերի ժամանակ այդ հեռուստաալիքները պետք է օգտագործեն «կոռուպցիա» լոգոն: Հատկանշական է, որ Կառավարությունը քննարկել է նաև բիզնեսի, այդ թվում՝ մեդիա բիզնեսի թափանցիկության և հարկային պարտավորությունների մասին թեմաները («վերջնական շահառուի սեփականության» պահանջին լույսի ներքո): Ավելին, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարել է, որ մեդիա ոլորտում առկա է գերիշխող դիրքի չարաշահում:
Հունվարի 17-ին, ժամը 14:07-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը (կցորդիչով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրավապահ մարմիններից պահանջում է երկու շաբաթվա ընթացքում բացահայտել վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի, նախարարների եւ Ազգային բանկի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ խոսակցությունների ձայնագրման մեղսակիցներին: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը:
Մելբուռն քաղաքում կայացել է Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղերի վիճակահանությունը:
168 Լրահոս
«Խորապես ցնցված եմ Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան գույժից: Խոսքերն անզոր են արտահայտելու այն մեծ ողբերգությունը, որը ոչ միայն Գեորգի Կուտոյանի՝ անդառնալի և չափազանց ցավալի կորուստ կրած ընտանիքինն է, այլև բոլոր նրանցը, ովքեր երբևէ ճանաչել են մարդկային և մասնագիտական բարձր որակներ ունեցող, բարեկիրթ և պարկեշտ երիտասարդին և պետական պաշտոնյային:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 17-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իր բնակարանում հրազենային վնասվածքից մահացած Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մարմնի մոտ հայտնաբերվել է GLOCK Տեսակի ատրճանակ, որով, հավանաբար, տեղի է ունեցել կրակոցը։
Չինաստանի Հուբեյի նահանգի Ուհան քաղաքում, որտեղ նոր տիպի կորոնավիրուս է արձանագրվել, մահացել է դրանով վարակված արդեն երկրորդ մարդը:
Այսօր՝ 2020 թվականի հունվարի 17-ին, Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Ալվինա Գյուլումյանը՝ ստանալով նիստին մասնակցած 8 դատավորների քվեն:
Այսօր ժամը 18։30-ին նշանակված է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի նիստ, որը վարելու է Սերժ Սարգսյանը։ Կուսակցությունից մեզ հետ զրույցում նշեցին, որ նիստը թեև նշանակված է եղել վաղուց, սակայն, բնականաբար, անդրադարձ կկատարվի նաև ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ տեղի ունեցած դաժան փաստին։
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին դեպքի վայրից։
Այսօր ամբողջ լրատավադաշտը ողողված է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրով…Շատ ԶԼՄ-ների նկարահանող խմբերը ուղիղ հեռարձակում են կազմակերպել այն շենքի մոտից, որի բնակարաններից մեկում էլ հայտնաբերվել է Կուտոյանի դին…
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի տեղաշարժերի առկայության մասին:
Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գեորգի Կուտոյանը մեր հարևանն էր, համեստ մարդ էր երևում, զուսպ ու համեստ ընտանիք ուներ, մանկահասակ երեխա։ Շատ եմ ցավում կատարվածի համար»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բեռլինում կմասնակցի Լիբիային նվիրված միջազգային խորհրդաժողովին: