«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Չլկաններ-Ծաղկասար» ջրաղբյուրում՝ ձնաբքի հետևանքով առաջացած վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. փետրվարի 10-ին ժամը 19.00-ից մինչև փետրվարի 12-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, Սուսեր, Հացաշեն, Կանչ /Գյալթո/, Հակո, Թաթուլ, Մաստարա գյուղերի ջրամատակարարումը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որով Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունք է տրվում:
Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության մոտ հայտնվել է մի հարցաթերթիկ, որի միջոցով համայնքի բյուջեի կատարման վերահսկողություն իրականացնելու նպատակով անցկացվող աուդիտի շրջանակներում աուդիտորական ընկերությունը համայնքի ենթակայության տակ գտնվող կառույցներից, ի թիվս այլ հարցերի, փորձում է նաև ճշտել, թե արդյոք հիմնարկում կան «Լուսավոր Հայաստան» կուսակցությանից աշխատակիցներ և նրանց հետ կապված բողոքներ, առաջարկներ, հանդիպումներ…
ՍԴ շուրջ ընթացող տևական տոտալ պրեսինգն աստիճանաբար մոտենում է իր վերջնափուլին, և առաջիկայում կլինեն նոր հանգրվաններ։ Այն փաստը, որ իշխանություններն ամեն գնով փորձում են ՍԴ-ում իրենց քիմքին հաճելի կարգավորումներ ունենալ և սեփական քաղաքական «կրքերը» բավարարելու համար ամեն միջոց են կիրառում, համոզվեցինք վերջին ամիսներին տեղի ունեցող ցուգցվանգի արդյունքում։
«Ջուդի» ֆիլմում գլխավոր դերակատարի խաղի համար դերասանուհի Ռենե Զելվեգերը հաղթեց «Օսկար»-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:
2020թ. փետրվարի 10-ի ժամը 17.00-ի դրությամբ ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են Հանրապետության նախագահի երկու թեկնածուների գրանցման փաստաթղթեր. 10.02.2020թ. ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է «Արդարություն» կուսակցության կողմից որպես Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Վիտալի Միխայիլի Բալասանյանի փաստաթղթերը:
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:
2019թ. նոյեմբերի 23-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարված նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ բռության ենթարկված անձի ինքնությունը, վերջինս գործով ճանաչվել է տուժող։
Չինաստանի 300-ից ավելի ընկերություններ կորոնավիրուսի բռնկման ազդեցությունը մեղմելու եւ մարդասիրական նախագծեր իրականացնելու համար 8,2 մլրդ դոլար գումարի վարկեր են խնդրել բանկերից:
Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ Աննեգրետ Քրամփ-Կարենբաուերը կուսակցության նախագահությանը հայտարարել է, որ մտադիր չէ կանցլերի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրել 2021 թվականին Գերմանիայի հաջորդ խորհրդարանական ընտրություններում:
168 Լրահոս
Ուրախությամբ արձանագրենք, որ ուժեղացված ծառայության ընթացքում հասարակական կարգի կոպիտ խախտումներ կամ միջադեպեր տեղի չունեցան, բացի Նոր Նորքում լռության կանոնների խախտման դեպքից, որը ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ բացահայտվեց։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթը է ունեցել «Պահպանելով և ամրապնդելով ջանքերը» խորագրով Միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
«Յուվենթուսը» կարող է ավելի ակտիվանալ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տեղափոխության շուրջ բանակցություններում, հայտնում է Tuttosport-ը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ փետրվարի 11-ին կայանալիք նիստի օրակարգում է Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու հարցը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԸՀ-ից:
Խորհրդի նիստը սկսվեց հունվարի 24-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը փետրվարի 10-ին բժշկական պաշտպանիչ դիմակով հատուկ տեսչական այցելություն է կատարել Պեկինում՝ ստուգելու նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածման կանխարգելման եւ հսկողության միջոցառումների իրագործումը:
Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 7-ին ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողների հետ դեպքը տեղի է ունեցել դիրքերից զորամաս գնալու ճանապարհին, խրամատների մոտ։
Եվրամիությունը, չնայած ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշմանը, պետք է փրկի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 17:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշվի առնելով Երեւանի դպրոցներում մեծ թվով բացակայությունունների մասին՝ տարածվող լուրերը, հարկ ենք համարում տեղեկացնել, որ այսօրվա դրությամբ Երեւանի դպրոցներում գրանցված բացակայությունների տոկոսը միջինի սահմաններում է 15,9%:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երկու ներկայացուցիչները պարտություն են կրել Եվրոպայի առաջնության մեկնարկում:
ՀՀ 3647 քաղաքացիներին համաներումով հայրենիք վերադարձնելու նախաձեռնության մասին:
800-ից ավելի պատվիրակներ, այդ թվում՝ շուրջ 150 բարձրաստիճան քաղաքական գործիչներ, կմասնակցեն Մյունհենի անվտանգության խորհրդաժողովին: Այդ մասին հայտարարել է ՄԱԽ-ի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 10-ին, ժամը 13:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի 4-րդ թաղամասի Թումանյան փողոցի տներից մեկի փայտե կաթսան պայթել է, ինչի հետևանքով տան պատերը վնասվել են. տուժածներ չկան:
Ադրբեջանի խորհրդարանի՝ փետրվարի 9-ին կայացած արտահերթ ընտրություններում չի եղել իսկական մրցակցություն, չնայած մեծ թվով թեկնածուների առկայությանը:
Փետրվարի 7-ին, ժամը 19.40-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ իրենց մոտ բուժօգնություն է ստացել 82-ամյա Նինա Առաքելյանը, և, ըստ նրա որդու ցուցմունքի՝ մայրը վնասվածքները ստացել էր փողոցում ընկնելու հետևանքով:
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: