Չինաստանում վիրուսով վարակված օտարերկրացիների թիվը հասել է 27-ի, մահացել են երկուսը, երեքն ապաքինվել են: Փետրվարի 10-ին այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը։
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Բախագիծը հեղինակել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Դատարանները կրում են առանձնահատուկ պարտականություն՝ ապահովելու, որպեսզի գործի քննությանը որևէ դեր ունեցող բոլոր մասնակիցները կատարեն իրենցից կախված ամեն ինչ գործի քննության ցանկացած չարդարացված ձգձգումից խուսափելու նպատակով:
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությանը, որը տեղի ունեցավ փետրվարի 9-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում, կինոարվեստի ներկայացուցիչները մրցանակների արժանացան բազմաթիվ անվանակարգերում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գրող, հրապարակախոս Զորի Բալայանին` ծննդյան 85-ամյակի կապակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Վանաձոր քաղաքի երկու բնակչի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2019nCoV կորոնավիրուսի տարածման կապակցությամբ առայժմ դիտվող իրադրությունը կարող է «սոսկ այսբերգի գագաթը» լինել, Չինաստանի սահմաններից դուրս վարակելիությունն առայժմ մեծ չէ, բայց կարող է եւ աճել, կարծում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով:
«Գնա՞լ, թե՞ չգնալ սահմանադրական փոփոխությունների, ո՞րն է դրա արժեքը». Փաստաբան. ՈՒՂԻՂ
«Նախադպրոցական կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները ՀՀ-ում». ՈԻՂԻՂ
Սահմանադրական հանրաքվեն. պետականաշինության հնարավոր սպառնալիքները. իրավական համակագում իրավունքի և օրենքի ուժի վտանգները. ՈԻՂԻՂ
«Կյարա» հզոր փոթորկի կապակցությամբ փետրվարի 10-ին գնացքների ու ինքնաթիռների հարյուրավոր չվերթներ են չեղարկվել Եվրոպայի հյուսիս-արմուտքում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Երեկ ՀՀ Վարչապետը, ԱԺ նախագահը և ԿԳՄՍ նախարարը, խախտելով «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, «ԿՈՂՄ» քարոզչություն էին իրականացնում, այն էլ՝ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահից` Վարչապետը հանրաքվեի թեմայով լայվ է անում Արամ Խաչատրյան համերգասրահից:
Վերմիշյանի անձի շուրջ ստեղծված պատմությանը երևի հետևել եք: Հիշո՞ւմ եք, չէ՞, թե ինչ ֆանֆառներով այդ մարդուն բերեցիք Հայաստան ու պաշտոնի նշանակեցիք, իսկ հետո ինչ ֆանֆառներով ժողվարչապետի պրոպագանդան այդ մարդուն տարավ նստացնելու:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելության է գնացել խորհրդարանի hայ պատգամավոր Մարգար Եսայանին իր իսկ տանը: Վերջինս երկարատև բուժման կուրս է անցնում: Նախագահի այցելության մասին Twitter-ում գրել է Եսայանը՝ շնորհակալություն հայտնելով Էրդողանին: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Երևանում քաղաքային տրանսպորտի մոտ 10 երթուղի աշխատանքի դուրս չի եկել. վարորդները գործադուլ են անում:
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այն հավանություն էր ստացել կառավարության նոյեմբերի 21-ի նիստում, որի ընթացքում նախագիծը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Փետրվարի 8-ի եւ 9-ի ընթացքում Գեղարքունիքի մարզում տեղացած ձյան եւ գրանցված բքի պատճառով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել միջպետական, հանրապետական, մարզային եւ համայնքային նշանակության ճանապարհներին:
Փետրվարի 9-10-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
2020թ. փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմաններում, ՊԲ N զորամասի տարածքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վալերի Նելսոնի Պետրոսյանն անգիտակից վիճակում:
Ռուսաստանցի երկու երեխա է զոհվել Թաիլանդի Փուքեթ կղզու արեւելյան ափի մոտ երկու արագընթաց կատերների բախումից: Դա ՏԱՍՍ-ին հավաստել է դիվանագիտական ներկայացուցչության հյուպատոսական բաժնի վարիչ Վլադիմիր Պրոնինը։
Փետրվարի 10-ին, ժամը 21:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցում այրվում է ավտոբուս:
Իրանը կփորձի «Զաֆար» արբանյակը ուղեծիր դուրս բերել մայիս-հունիսին: Այդ մասին հայտնել է Իրանի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջախրոմին։
Փետրվարի 10-ին, ժամը 00:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մոլդովական փողոցի թիվ 2/2 շենքի մոտակայքում գտնվող մանկապարտեզի սենյակներից մեկում:
Այսօր՝ փետրվարի 10-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ատոմյանց հիշատակության օրը:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, թմրամիջոցների ապօրինի ներկրման ուղիները պարզելու և կանխարգելելու, հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման հերթական դեպքը։
Ճապոնիայի ափերի մոտ Diamond Princess կարանտինային նավում փետրվարի 10-ին նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 60-ով եւ հասել 130-ի, ինչի մասին հայտնել է TBS հեռուստաալիքը։
Սիդնեյի մի շարք արեւմտյան արվարձաններում եւ Նոր Հարավային Ուելսի նահանգի արեւելյան ծովեզերքին տարահանում է հայտարարվել տեղատարափ անձրեւների, սաստիկ քամու եւ հեղեղումների պատճառով:
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությանը «Մակաբույծ» ֆիլմը մրցանակի արժանացավ չորս անվանակարգում՝ «Լավագույն սցենար», «Լավագույն արտասահմանյան ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆիլմ»:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 09:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: