
Ռենե Զելվեգերը՝ տարվա լավագույն դերասանուհի

«Ջուդի» ֆիլմում գլխավոր դերակատարի խաղի համար դերասանուհի Ռենե Զելվեգերը հաղթեց «Օսկար»-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ փետրվարի 9-ին Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում Զելվեգերից բացի ներկայացված էին Սինթիա Էրիվոն «Հարիեթ», Սքարլեթ Յոհանսոնը «Ամուսնական պատմություն», Սիրշա Ռոնանը «Փոքրիկ կանայք», Շարլիզ Թերոնը «Սկանդալ» ֆիլմերով:
«Ջուդի» Ֆիլմի գործողությունները զարգանում են1968 թվականի ձմռանը, երբ Ջուդի Գարլենդը տեղափոխվում է Լոնդոն «The Talk of the Town» ակումբում համերգների մասնակցելու համար: Լավագույն ժամանակներից անցել է երեսուն տարի, և Ջուդիի ձայնն առաջվանը չէ, բայց նրա կամքն ու կյանքի նկատմամբ վերաբերմունքն ավելի հասուն են դարձրել երգչուհուն: Չնայած լեգենդար արտիստը չորս անգամ անհաջող ամուսնություն է ունեցել, պատրաստ է հանդիպել երիտասարդ տղամարդու հետ: