Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը միջնակարգ մասնագիտական կրթություն ապահովող ուսումնական հաստատությունում՝ տեխնիկումում, սովորած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվարկելուն աջակցելու հարցում։
Առավոտյան ժամը 8:00-ից դպրոցներում և մանկապարտեզներում բույժքույրերը մուտքի մոտ են, հետո նաև դասասենյակներում. զննում են երեխաներին և գրիպի կամ այլ ախշտանիշի դեպքում միանգամից բուժկետ ուղեկցում:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում առնվազն հինգ մարդ է զոհվել, եւս 11-ը՝ տուժել համալսարանի շենքի մերձակայքում իրականացված պայթյունի հետեւանքով:
Վրաստանի իրավապահ մարմինները կալանքի տակ են առել Թբիլիսիի նախկին քաղաքագլուխ Գիգի Ուգուլավային այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանը նրան մեղավոր է ճանաչել ավելի քան 48 միլիոն լարիի (17 միլիոն դոլարի) վատնման գործով:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի կապակցությամբ:
Չինաստանում 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի զոհերի թիվը մեկ օրում ավելացել է 108-ով, ընդհանուր առմամբ մահացել է 1 016 մարդ, գրեթե 4 հազար հոգի ապաքինվել է: Ինչպես նշված է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի կայքում փետրվարի 11-ին զետեղված հաղորդագրության մեջ, Չինաստանում վարակման դեպքերի թիվը գերազանցել է 42,6 հազարը:
Այս օրերին պարբերաբար կրկնում են ԱԺ֊ում հնչած այն թյուր մեկնաբանությունը, թե Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ՍԴ դիմելու ԱԺ լիազորությունը ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ Է։
Կիրակի օրը հանրաքվեի մասին որոշումը ՀՀ Նախագահի կողմից հապճեպ ստորագրելուց և առաջին ոգևորության ալիքը ըմբոշխելուց հետո, իշխանության տարբեր ներկայացուցիչներ սկսել են հասկանալ, որ նույն այդ Նախագահը անմիջապես ձեռքերը լվաց հանրաքվեից, իսկ իրավագիտակից հասարակությունը հստակ հասկացավ, որ հանրաքվեն ապօրինի և անիմաստ է։
Այսօր ուզում եմ խոսել հավասարության սկզբունքի վերաբերյալ մի սխալ պատկերացման մասին։
«Ազգային ժողովի աշխատակազմը գրավոր հաստատեց, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այս օրերին պարբերաբար հանդիպումներ է ունենում ՍԴ առանձին դատավորների հետ, այդ թվում` դատավոր Ֆելիքս Թոխյանի հետ:
«Որոշում է կայացվել ՍՊԻԴ-ի կենտրոնը միացնել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, որի կապակցությամբ գրություն եմ ստացել ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց հանրույթի կողմից՝ բազմաթիվ ստորագրություններով և ՍՊԻԴ-ի կենտրոնի կոլեկտիվի կողմից, որոնք իրենց մտահոգությունն են հայտնում որոշման կապակցությամբ։
Փետրվարի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի չեղարկումը, որը, ըստ էության, Հրայր Թովմասյանին ու եւս հինգ դատավորի պաշտոնանկ անելու քվեարկություն է, ՍԴ-ն կարող է վիճարկել միայն մեկ պարագայում, եթե պատգամավորների ընդհանուր թվի 1/5-ը, այսինքն՝ 27 պատգամավոր, ստորագրությամբ դիմեն ՍԴ-ին:
Բանակում ողբերգական դեպքերը հաջորդում են մեկը մյուսին, ինչը խիստ մտահոգության տեղիք է տալիս: Փետրվարի 9-ին հերթական տեղեկությունը ստացվեց, որ զինծառայող Վալերի Պետրոսյանը հանկարծամահ է եղել:
Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 7-ին ձնահյուսի տակ մահացած պայմանագրային երեք զինծառայողներից 24-ամյա Նվեր Շահբազյանը տան միակ զավակն էր, թողել էր մատուցողի իր գործն ու պայմանագրային ծառայության անցել Զինված ուժերում։
Փետրվարի 11-ին, ժամը 01:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Պ. Սևակի փողոցում գտնվող «Ույուտ» սրճարանում հրդեհ է բռնկվել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 08:58-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
91 տարեկան հասակում ԱՄՆ-ում վախճանվել է իսպանացի հայտնի գրող Կառլոս Ռոխասը՝ տասնյակ գրքերի հեղինակը եւ հեղինակավոր գրական մրցանակների դափնեկիրը: Այդ մասին հայտնել է Valparaiso Ediciones հրատարակչական տունը։
Հոլիվուդյան պահանջված արտիստ Բրեդ Փիթը, որն իր դերասանական գործունեության ընթացում չորս անգամ ներկայացվել է «Օսկար»-ի, բայց չի արժանացել բաղձալի արձանիկին (նա տարիներ առաջ այս մրցանակը ստացել է որպես «12 տարվա ստրկություն» կինոնկարի պրոդյուսեր), «Օսկար»-ի 92-րդ մրցանակաբաշխությանը հաղթեց «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:
Տայվանում հեռուստասերիալներից եւ ֆիլմերից սկսել են կտրել-հանել համբույրների եւ այլ ինտիմ պահերի տեսարանները՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար, ինչպես նաեւ սահմանափակել այդ էպիզոդները նկարահանումների ժամանակ:
Հնդկական օվկիանոսում ֆրանսիական Ռեյունյոն կղզու հարավարեւելյան մասում փետրվարի 10-ին սկսվել է Պիտոն դե լա Ֆուռնեզ հրաբխի ժայթքումը:
Չինաստանում հատուկ հավելված են գործարկել կորոնավիրուսով վարակվածների հետ հնարավոր շփումն ստուգելու համար. յուրաքանչյուրն, ով անհանգստանում է, թե կարող է ինչ-որ տեղ վիրուսով վարակված լինել, կարող է ստուգել, թե վարակման դեպքեր արձանագրվել են արդյոք այդ շենքում, գնացքում, ինքնաթիռում կամ ավտոբուսում, որոնցով ինքը ճամփորդել է վերջին 14 օրը։
Ուտեստ, որը պատրաստվում է ավելի արագ, քան ֆասթ-ֆուդը:
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությունը ոչ միայն կինոարվեստում, այլև նորաձևության աշխարհում է մեծ իրարանցում առաջացնում:
Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Ջիջի Հադիդը հարթակ է դուրս եկել թափանցիկ զգեստով, որը նա հագել էր մերկ մարմնի վրա: Tom Ford ամերիկյան բրենդի աշուն-ձմեռ 2020 սեզոնի ցուցադրությունից լուսանկարը հրապարակվել է մակնիշի Instagram-օգտահաշվում։
POCO ապրանքանիշի շրջանակում, որը վերջերս ձեռք բերեց անկախություն, ներկայացվեց առաջին սմարթֆոնը: Մոդելը կոչվում է X2, և այն չի զարմացնում իր դիզայնով։ Սա Redmi K30-ի բազային տարբերակի ամբողջական պատճենն է: Նա ունի նույն դիզայնը, նույն բնութագրերը, բայց մի փոքր ավելի ցածր գին:
Ավստրալացի գիտնականները 50 կամավորների շրջանում ուսումնասիրություն են իրանացրել և հետևել են՝ ինչպես են զարթուցիչի տարբեր զանգեր ազդում նրանց առույգության կամ քնկոտության վրա: Մասնագետները պարզել են, որ որքան մեղեդային է զարթուցիչի ձայնը, այնքան ավելի արագ և արդյունավետ է արթնանում մարդը:
Իշխանությունն արդեն սկսել է ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը։ Վարչապետն ու իշխանության այլ ներկայացուցիչներ արդեն հանդես են եկել դրա մեկնարկն ազդարարող գրառումներով ու լայվերով։ Այդ, ինչպես և այլ հարակից քարոզիչների տեքստերում կարմիր թելի պես անցնում է այն գաղափարը, որ սա ոչ այնքան սահմանադրության կոնկրետ հոդվածը փոխելու վերաբերյալ հանրաքվե է, որքան հեղափոխության երկրորդ արարը, որ «Այո» ասելով՝ քաղաքացիները «Ոչ» են ասելու ոչ միայն՝ Հրայր Թովմասյանին ու ՍԴ անդամներին, այլև՝ նախկին իշխանություններին՝ առանձին-առանձին ու ամբողջության մեջ։
Փետրվարի 8-ին, ժամը 12.56-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 7-ի ժամը 23.30-ից փետրվարի 8-ի ժամը 12.20-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Նալբանդյան փողոցի 107 շենքի մոտ կայանված «Մերսեդեսի» կողային հայելիները: