Բաժիններ՝

Մանուկյանը և Հովհաննիսյանը պարտվել են ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երկու ներկայացուցիչները պարտություն են կրել Եվրոպայի առաջնության մեկնարկում:

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը 1/8 եզրափակիչում մրցեց վրացի Տորնիկե Ձամաշվիլիի դեմ և պարտվեց 1:3 հաշվով:

63 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը ևս պարտվեց մեկնարկային գոտեմարտում: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց վրացի Լեւան Կավջարաձեի հետ և պարտվեց 0:8 հաշվով:

Գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը նույնպես չհաղթահարեց մեկնարկային գոտեմարտի արգելքը: Նա զիջեց Ադրբեջանից Սաբահ Սալեհ Շարիաթիին:

Ըմբշամարտի Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս