
891 հազար դոլարի պարգևատրում Արտգործնախարարությունում՝ Փաշինյանի օրոք. Yerkir.am

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:
Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ ՀՀ արտգործնախարարության աշխատակիցներին 2018 թ. մայիս-դեկտեմբեր ընկած հատվածում վճարված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 99,690,153 դրամ, իսկ 2019 թ. հունվար-դեկտեմբերի համար այն կազմել է 325,192,100 դրամ: Ստացվում է, որ Փաշինյանի իշխանության օրոք ՀՀ արտգործնախարարության աշխատակիցների ստացած պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 424.882.253,00 (այսօրվա փոխարժեքով՝ շուրջ 891 հազ. դոլար):